«Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու

ՙԿԱՆՆԸ՚ ԴՂՐԴՈՒՄ ԷՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Արխիվ 12-16


ՙԿԱՆՆԸ՚ ԴՂՐԴՈՒՄ ԷՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Կինոռեժիսոր ՆԻԿՈԼԱՅ ԴԱՎԹՅԱՆԸ ՙ168 Ժամ՚ թերթի հետ հարցազրույցում մասնավորապես վստահեցնում է, որ Հայաստանում ֆիլմարտադրության ոլորտը խաթարված է, չկան մեխանիզմներ, չկա քաղաքականություն: Արդյունքում` չունենք հերոսներ ու մտքեր, որոնք կդառնան կինոարտադրանք. ՙՄեր պետությունն այսօր ի±նչ հերոս է ուզում ունենալ: Ինձ հետաքրքիր չի նկարել ֆիլմ, որտեղ հերոսն օլիգարխ է: Ինձ հետաքրքիր է Լեոնիդ Ենգիբարովը, Գուրջիեւը, որոնց մասին ֆիլմեր եմ նկարում ու պիտի նկարեմ: Այն, ինչը հետաքրքիր է այսօրվա երկրին` ինձ հետաքրքիր չէ: Դա ո°չ սոցիալական, ո°չ պետական պատվեր չէ, ու չենք հասկանում այն, ինչ արվում է, ինչի համար է արվում՚:
Լրագրողի այն նկատառմանը, որ վերջին տարիներին կինոփառատոներն ու մրցանակաբաշխություններն ավելի շատ են, քան կինոարտադրանքը, ռեժիսորն այսպես է արձագանքել. ՙԺամանակին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ստեղծեց ՙԵս եմ՚ վավերագրական ֆիլմերի փառատոնը, որի կազմխորհրդում էի: Իրականացրեցինք առաջինը, երկրորդը, բայց երկրորդին արդեն ֆիլմ չկար: Ինչքան ուսանողական կուրսային աշխատանք կար` ընդգրկվեց: Ստացվեց այնպես, որ փառատոնի 90 տոկոս ֆիլմերը կա°մ արտասահմանյան, կա°մ էլ` ուսանողական աշխատանքներ էին: Դա ի±նչ փառատոն է, ի±նչ ստացվեց դրանից, չգիտեմ՚: ՙ... Եթե փառատոնի իմաստն այն է, որ միայն տեղեր բաժանես, ապա դա հիմարություն է: Օրինակ` ի±նչ եղավ ՙԿաննի՚ փառատոնին մեր մասնակցության ժամանակ: Գեւորգ Գեւորգյանը գլուխ էր գովում` 25.000 եվրո տվեցինք ու էնտեղ տաղավար ստեղծեցինք, բա հետո ի±նչ արեցիր էդ տաղավարը: 25.000 եվրոյով երկու ֆիլմ կնկարեիր այստեղ: Տաղավարը ստեղծելուց հետո ի±նչ արեցիր. մարդիկ գալիս էին, ծանոթանում էին... Հա±, բա ո±նց, ՙԿաննը՚ դղրդում էր հայկական կինոյի պատմությունից...՚:
Սրանք ընդամենը փոքրիկ մեջբերումներ էին հայկական կինոյի ճակատագրով մտահոգ ռեժիսորի հարցազրույցից: Բայց հերթական անգամ ուզում ենք ասել` ասողին էլ լսող է պետք:

Կույտը մշակեց
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ