«Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ «Փաստ». «Միջանցք», թե՝ «ճանապարհ» Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու

ՄԱՐԶՊԵՏԱՑ ԴԱՍԻ ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՄԱՐԶՊԵՏԱՑ ԴԱՍԻ ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

Իշխանության մյուս օղակի` մարզպետների հետ կապված եւս խոսակցությունների պակաս չկա: Հիմնական լուրերն այն մասին են, որ պաշտոնանկ կարվեն ՀՀԿ-ական այն մարզպետները, ովքեր ընտրություններում լավ արդյունքներ չեն ունեցել: Այս տեսանկյունից, նախ` տրվում են Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, ապա` Արմավիրի մարզպետների անունները: Սակայն այստեղ որոշ նրբերանգներ կան, որոնց պարագայում այնքան էլ միանշանակ չէ, թե ինչ կլինի մարզպետների հետ: Օրինակ, Կոտայքում, թեեւ հաղթողը ԲՀԿ-ն էր, սակայն Կովալենկո Շահգալդյանի օգտին շատ հանգիստ կարելի է բերել այն հիմնավորումը, որ, ի վերջո, խոսքն այն մարզի մասին է, որը համարվում է, այսպես ասած, ԲՀԿ-ի կենտրոնակայանը:
Մի քիչ այլ է վիճակը Շիրակում: Այստեղ, ինչպես արդեն ներկայացնելու առիթ ունեցել ենք, մարզի բոլոր բնակավայրերում ¥բացառությամբ` Գյումրիի¤ ԲՀԿ-ի նկատմամբ 14,5 հազար ձայնի առավելություն է ունեցել ՀՀԿ-ն, իսկ ահա Գյումրիում տարբերությունը 12 հազար է` ի օգուտ ԲՀԿ-ի: Եվ մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ մարզային ընդհանուր վատ արդյունքների համար ուղղակի մատնանշում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Վերջինս այդպես էլ որեւէ լուրջ բացատրություն դեռ չի տվել, թե այդ ինչպե±ս է ստացվում, որ քաղաքապետի ընտրություններին ինքը միշտ հանգիստ հաղթել է, իսկ կուսակցական ընտրապայքարում` ջախջախիչ պարտություն կրել: Այսինքն` դեռ հարց է, թե այդ արդյունքների համար Գիզիրյա±նն է պատասխան տալու, թե± Ղուկասյանը:
Իսկ ահա Արմավիրի հետ կապված կա այն կարծիքը, որ չնայած թվացյալ կայունության, մարզպետը` Աշոտ Ղահրամանյանը, հազիվ թե երկար պաշտոնավարի: Ընդ որում, նույն խոսակցություններն են շրջանառվում նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ կապված:
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մասին էական խոսակցություններ, կարծես թե, չկան:
Իսկ ահա, անկախ կոալիցիա լինել-չլինելուց, կան տվյալներ, որ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը եւ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը կարող են լուրջ խնդիրներ ունենալ, ընդ որում, նաեւ սեփական կուսակցական ղեկավարության մոտ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ