Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ

ԿՈԱԼԻՑԻԱՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ

Արխիվ 12-16

ԿՈԱԼԻՑԻԱՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ

Ընտրությունները ավարտվեցին, եւ մի քանի օրից նորընտիր Ազգային ժողովը կանցնի իր բուն աշխատանքին: ՙՀարկավո±ր է կոալիցիա, թե ոչ այս ԱԺ-ում, եւ ում հետ է հնարավոր՚,- հարցերով դիմեցինք ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ով այս մասին նշեց. ՙՀիմա չեմ ցանկանում մեկնաբանել դրա մասին, քանի որ դրանք այդքան էլ պարզ հարցեր չեն: Կան պատճառներ, որտեղ կարելի է ասել, թե ինչու չի կարելի ստեղծել կոալիցիա, եւ կան նաեւ դրա բացասական կողմերը: Եվ հետո նման բան չկա, թե ում հետ կարելի է եւ ում հետ չի կարելի կոալիցիա ստեղծել, դա կախված է նրանից, թե ինչ խնդիր են դնում իրենց առջեւ՚:
Այս կապակցությամբ ԲՀԿ նորաթուխ անդամ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ասաց. ՙԵս արդեն ասել եմ, որ եթե որեւէ բան չի կաշկանդելու մեր սեփական քաղաքական կուրսը իրականացնելու մեջ եւ եթե չկան նախապայմաններ, ապա կարելի է: Եվ կոալիցիա տեսնում ենք նրանց հետ, ովքեր նախապայմաններ առաջ չեն քաշելու եւ ովքեր չեն կաշկանդելու մեր սեփական քաղաքական կուրսը հետագայում իրականացնելու հարցում՚:
Վերը նշված հարցերի մասին այլ կարծիքները կներկայացնենք վաղվա ՙՀետաքննություն՚ հավելվածում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


ԴԱ ԲՆՈՐՈՇ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ


Օրերս ոչ միայն պայթեց միասեռականների որջ ՙDIY՚  ակումբը, այլ նաեւ ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմակը: Վերջինս իր աջակցությունն է հայտնել գեյերի, լեսբիների եւ այլ տարատեսակ սոցիալական զզվելի փոքրամասնությունների համար սիրելի դարձած ակումբի ակտիվիստներին: Ր. Հովհաննիսյանի` համասեռամոլներին աջակցելու նման ակտիվությունը ԱԺ ընտրություններից հետո ՙԺառանգություն՚ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված հայտնի բլոգեր ԻԶԱԲԵԼԱ ԱԲԳԱՐՅԱՆՆ այսպես մեկնաբանեց. ՙԿարծում եմ, որ պարոն Հովհաննիսյանը առհասարակ պատրաստ է պաշտպանել բոլոր ՀՀ քաղաքացիներին, որոնց վտանգ է սպառնում կամ որոնց վրա հարձակում կամ ճնշում են գործադրում: Նա միշտ ասել է, որ պետք է բոլորի համար հավասար հնարավորություններ լինեն եւ դեմ է ցանկացած տիպի խտրականության: Գտնում եմ, որ իր դիրքորոշման մեջ որեւէ տարօրինակ բան չկա եւ դա իրեն բնորոշ է՚: Իսկ թե ինքն արդյոք կմիանա± համասեռամոլներին պաշտպանելու նախաձեռնությանը, Ի. Աբգարյանն ավելացրեց. ՙՃիշտն ասած, ես լավ թեմայից տեղյակ չեմ, քանի որ Ջավախքում եմ եղել եւ նոր եմ վերադարձել: Չգիտեմ, ինչ է տեղի ունենում, բայց ես միանշանակ դատապարտում եմ պայթյունը՚:
Դե ինչ, մնում է հուսալ, որ Իզաբելլա Աբգարյանը լավ ծանոթանալուց հետո` մտածելով վաղվա սերունդի մասին, գոնե ձեռնպահ կմնա ՙDIY՚ ակումբի ակտիվիստներին պաշտպանելուց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ