Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ

Արխիվ 12-16


ՀԱԿ-ի ներսում մի պատկառելի զանգված լուրջ դժգոհություններ ունի եւ պատրաստվում է դուրս գալ այդ կառույցի կազմից: Այն բանից հետո, երբ ՀԱԿ-ը լքելու մասին հայտարարեց Գյումրիի համակարգող Աշոտ Զաքարյանը, պարզ դարձավ, որ այդ գործընթացն արդեն սկսվել է: Ավելին, ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր արժանահավատ աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում այդ գործընթացն առավել բուռն տեմպեր կստանա, եւ որ շատերը պարզապես սպասում էին Արամ Սարգսյանի քայլին: Եվ ահա այդ իրավիճակը, ըստ մեր աղբյուրների, լուրջ մտահոգություններ է առաջացրել ՀԱԿ վերնախավի` սկսած ԼՏՊ-ից, վերջացրած բոլոր մանդատավոր հակականների մոտ: Հիմնական մտավախությունն այն է, որ այն բանից հետո, երբ մի շարք ուժեր լքեն ՀԱԿ-ը, արդեն պարզապես բուն այդ կառույցի գոյությունը կդառնա աբսուրդ: Կստացվի նման մի բան. փաստացի գոյություն չունեցող ՀԱԿ, որը, սակայն, ունի խորհրդարանական խմբակցություն: Ուստի եւ, ըստ մեր աղբյուրի, ԼՏՊ-ն տրամադրված է ամեն կերպ պահել ՀԱԿ-ը` թեկուզեւ բաղկացած ՀՀՇ-ից ու մի քանի մարդ-կուսակցություններից:  Ու մի քիչ էլ տպավորիչ տեսք տալու համար փորձում են կառույցի կազմում պահել Ստեփան Դեմիրճյանին: Մեր աղբյուրը ասում է, որ, եթե ԼՏՊ-ն մինչ վերջերս ամեն կերպ փորձում էր Ս. Դեմիրճյանին համոզել հրաժարվել մանդատից, ապա այս անգամ արդեն ստիպված է հակառակն անել: Բայց հիմա էլ ի հայտ են գալիս տվյալներ, որ Դեմիրճյանն է սկսել մտածել, թե իրոք չարժե± հրաժարվել մանդատից, առհասարակ հեռու մնալ փլուզվող ՀԱԿ-ից ու հետեւել Արամ Սարգսյանին: Բայց նաեւ կա խոսակցություն, թե Դեմիրճյանը մտածում է նաեւ մանդատը վերցնել եւ արդեն խորհրդարանում դուրս գալ ՀԱԿ խմբակցության կազմից` ավելի լավ տանիք գտնելու հույսով:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ