Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ

ՀԱԿ համակարգող ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ...

Արխիվ 12-16

ՀԱԿ համակարգող ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ հաջողացրել էր գրեթե ամենաքիչ քվեները ստանալ ՀԱԿ-ի մեծամասնական թեկնածուների շարքում, այն էլ մշտապես ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մայրաքաղաքային կենտրոնում: Եվ ահա նա զարմանալիորեն մխիթարիչ զբաղմունք է գտել` գրեթե ամեն օր հանդիպել անգլոամերիկյան որեւէ հաստատության պաշտոնատարի ու դառնաղետ բողոքել, թե ինչքան ահավոր ձեւով, համատարած պետական մակարդակով, ընտրակեղծարարություն է եղել: Կարճ ասած` զբաղվում է հարազատ երկրի վրա ՙգործ տալով՚: Զորօրինակ` սկզբում հանդիպել էր Մեծ Բրիտանիայի դեսպանին, երեկ վազել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցչին, վաղը էլի ինչ-որ մեկին կհանդիպի... Կարճ ասած` զարմանալիորեն Լ. Զուրաբյանն իր վարքագծով նմանվում է այն` բոլոր առումներով համադասարանցիներից թույլ աշակերտին, որը իր ինքնագնահատականը բարձրացնում է դասընկերների մասին մատնություններ անելով:
Մեզ անզարմանք չթողեց եւ հրապարակախոս ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԸ, որը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, որ Հայաստանի միակ ընդդիմությունը ՀԱԿ-ն է, զի բացի ՀԱԿ-ից ՙավազակապետության՚ դեմ պայքարող չկա: Զարմանալի է` ախր, ՀԱԿ-ից բան չի մնացել, Ստեփան Դեմիրճյանին եւ Լյուդմիլա Սարգսյանին հանես, տակը մնում է մաքուր ՀՀՇ: Եթե չկա` էլ ինչպե±ս է այն ընդդիմություն, այն էլ` միակ, թե± պարզապես Պասկեւիչյանի մոտ համարձակությունը չի հերիքում կարծիք հայտնելու, որ այն ուժը, որին նա միակ ընդդիմադիրն է համարում, իրականում կոչվում է ՀՀՇ:
Մեզ հերթական անգամ զարմացրեց աղանդավորների հետեւողական պաշտպան ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ` այս անգամ էլ բացեիբաց ՙՇանթի՚ եթերում պաշտպանելով համասեռամոլներին` սկանդալային ՙգոմիկանոցի՚ աղմուկ հանած հրկիզման կապակցությամբ (ի դեպ, հաղորդվեց, որ երեկ նույն ակումբի վրա հարձակումը կրկնվել է եւ լիկվիդացվել է այդտեղ զետեղված տոլեռաստական պաստառները): Դե ինչ, խոշոր հաշվով, իր ամբողջ կյանքում ՀՀՇ-ի քարոզչական սպասարկումով զբաղված անձից ցանկացած աղտեղության պաշտպանություն սպասելի է: Բայց... Ախր այս անգամ օսկանյանական ՙՍիվիլիթասի՚ ինտերնետային եթերում շուրջ կես ժամ երկու անձնավորության կողմից ամբողջ հայությանը ֆաշիզմի մեջ մեադրելը, ինչպես նաեւ խոստովանելը, որ իրենք եղել են թուրքական գեյ-շքերթի մասնակից, հունից հանել էր նույնիսկ ամենահետեւողական լիբերալներին: Երեւի թե, զարմանալով հանդերձ, մնում է արձանագրել, որ Ա. Աբրահամյանը պարզապես արդեն կորցրել է նույնիսկ ամենագարշելի բանից զայրանալու ունակությունը:
Մեզ զարմացրեց եւ բարեհաջող մեծամասնական ընտրակարգով վերընտրված ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԸ: Խոսելով 5 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունների մասին` նա ասաց, որ անունը չի հիշում, բայց ՙշների մի տեսակ կա, որ իրենց թվում է, թե մեծ շուն են, ու իրենց փորձանքի մեջ են գցում, բայց իրենք փոքր շուն են՚: Զարմանալի է, թե ինչպես պատգամավոր Բադեյանը ընտրությունների, հետընտրական շրջանի ու խորհրդարանական կյանքի հարցերը այդպես հեշտությամբ տեղափոխեց շուն ու շանգյալի մակարդակի: Համ էլ զարմանալի է, որ նա որոշեց օրինակ վերցնել ՙմոսկաների՚ մասին խոսող Ռոբերտ Քոչարյանից, սակայն, ի տարբերություն ՀՀ երկրորդ նախագահի, այդպես էլ չկարողացավ այդ բառը հիշել: Ինչ արած, երբեմն որոշ սովորույթներ նաեւ հիշողության վրա են ներազդում...

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ