Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ

ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՆԱԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՐԿԻՐՆ ՈՒ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՆԱԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՐԿԻՐՆ ՈՒ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

Ներկայացնում ենք պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ հարցազրույցն ամբողջությամբ: Հիշեցնենք, որ այսօր լրանում է հրադադարի կնքման 18-րդ տարին, որի կապակցությամբ պարոն Հարությունյանը ՙԻրավունքի՚ երեկվա համարում ներկայացրել է. ՙԶինադադարի կնքումը հաջողվեց 1994 թվականի մայիսի 16-ին. ճակատում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ռազմական գործողությունների շարունակությունը Ադրբեջանի համար ուղղակի կործանարար կլիներ: Դա իրենք հասկացան 1993 թվականի դեկտեմբերին, երբ նրանց հարձակումները մեկը մյուսի ետեւից տապալվում էին, եւ Ադրբեջանը, տեսնելով ստեղծված իրավիճակը, ուժերի վերակազմավորման նպատակով ժամանակ շահելու համար, համաձայնեց գնալ Ռուսաստանի առաջարկած զինադադարին՚:
րբ պատրաստ էր պայմանագրի իրականացման քարտեզը, ադրբեջանական կողմը ենթադրում էր, որ կազմված արձանագրության մեջ կա կետ, որը պարտադրում է հայկական զորքերին շփման գծից ետ քաշվել ԼՂԻՄ-ի սահմանները: Երբ հասկացան, որ այդպիսի բան գոյություն չունի, փորձեցին հրաժարվել պայմանագրից, եւ Մոսկվա վերադարձավ ադրբեջանական պատվիրակությունը` պաշտպանության նախարար Մամեդովի ղեկավարությամբ: Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի գլխավորությամբ տեղի ունեցած նիստում, որին Հայաստանի կողմից մասնակցում էի ես, Արցախի կողմից` այսօրվա նախագահ Բակո Սահակյանը, Ադրբեջանից` իրենց պաշտպանության նախարարը, իրենք փորձեցին հրաժարվել հրադադարի պայմանագրից, ինչին շատ կտրուկ արձագանքեց Պավել Գրաչովը` ասելով, որ, եթե այս անգամ էլ դուք չկատարեք զինադադարի պայմանագիրը, մենք հանում ենք մեր վրայից հետագա պատասխանատվությունը, եւ եթե հայերն ավելի խորը գնան` Ռուսաստանն այլեւս չի միջնորդի:
- Որքանո±վ է պահպանվում զինադադարը, եւ ինչպես հայտնի է` ավելի շատ այն խախտում են ադրբեջանցիները:
- Բնական է, որ հայկական կողմը զինադադարը խախտելու նպատակ կամ խնդիր չունի` ի տարբերություն Ադրբեջանի: Նրանք այս լարվածությունը պահելով` փորձում են ձեւավորել վախի մթնոլորտ հասարակության մեջ. պատերազմի  սպառնալիքը նպաստում է արտագաղթին, բացի այդ, վախ է առաջացնում նաեւ այն ծնողների մոտ, ովքեր իրենց զավակներին ուղարկում են բանակ: Այս ամենը  հաշվի առնելով էլ նրանք Ղարաբաղում, իսկ վերջերս` արդեն Հայաստանի սահմաններում խախտում են զինադադարը: Սա նաեւ, նրանց կարծիքով, ձեւավորում է մթնոլորտ, որում հայկական կողմը կգնա զիջումների բանակցային գործընթացում:
- Չե±ք կարծում, որ նրանք օգտվեցին նաեւ այս ընթացքում տեղի ունեցող ընտրություններից:
- Այո, կա նաեւ քաղաքական ուղղվածություն, բայց դա հիմնականը չէ, հիմնականը վախի մթնոլորտ ստեղծելն է: Ադրբեջանը նաեւ սպառազինության մրցավազք է հայտարարել եւ բացահայտ խոսում է ռազմական բյուջեի մեծացման, բանակի հզորացման մասին:
- Ինչպե±ս կգնահատեք Ստեփանակերտում Հաղթանակի օրվա շքերթը, եւ ի±նչ ցույց տվեց այն` ռազմաքաղաքական առումով:
- Շքերթը ռազմաքաղաքական առումով վկայեց այն մասին, որ Ղարաբաղի բանակը պատրաստ է պաշտպանել երկիրն ու ազատագրված տարածքները: Զորահանդեսը մի քանի նպատակ է հետապնդում. նախ` ցույց տալ Ադրբեջանին եւ այլ պետություններին, որ ունի կայացած բանակ, զինտեխնիկա ու պատրաստ է կռվի: Երբ պատերազմի վտանգն օդում է, միշտ մտավախություն կա ապագայի նկատմամբ: Շատերն այսօր կարող են մտածել, թե ի±նչ իմաստ ունի այդքան ծախս անել զորահանդեսի կազմակերպման վրա, բայց դա ունի իր նպատակաուղղվածությունը. ժողովրդի միջից դուրս է գալիս մտավախությունը` պատերազմում պաշտպանվելու առումով, իսկ դրա գինն անհամեմատ մեծ է, քան զորահանդես կազմակերպելը: Ինչ վերաբերում է զորահանդեսի կազմակերպմանը, ապա կարող եմ միանշանակ փաստել, որ դա եղել է ամենահզոր զորահանդեսը, անգամ` Հայաստանի համեմատ: Այնտեղ ցուցադրվել է 200-ից ավելի տեխնիկա. համեմատության համար ասեմ, որ Մոսկվայի մայիսի 9-ի զորահանդեսում ցուցադրվեց 100 միավոր զինտեխնիկա: Այս շքերթում կարեւոր էր նաեւ զորահանդեսի մասնակիցների մարտական ոգին: Ղարաբաղի այսօրվա բանակի կազմը շատ լավ կրթություն է ստացել լավագույն ակադեմիաներում, մի բան, որ չունի Ադրբեջանը: ԼՂՀ բանակի հրամանատարը, նրա տեղակալները, ընդհանրապես հրամկազմը պատրաստված եւ փորձառու են, իսկ ադրբեջանական բանակի հրամկազմը հիմնականում ավարտում է բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններ Թուրքիայում, որի սպառազինությունը տարբերվում է այն սպառազինությունից, որ ունի ադրբեջանական բանակը, իսկ տեխնիկայից կախված է մարտավարությունը եւ ռազմավարությունը. այսպիսով, իրենք չեն ստանում լիարժեք կրթություն, ինչը նվազեցնում է բանակի մարտունակությունը եւ մարտական գործողությունների անցկացման էֆեկտիվությունը: Զորահանդեսում ցուցադրված հրթիռային համակարգը ցույց տվեց, որ Ադրբեջանի բոլոր ռազմատնտեսական կենտրոնները հասանելի են Ղարաբաղի զորքի հրթիռային համակարգի համար: Ցուցադրվեցին հրթիռային եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Ադրբեջանի հակահրթիռային համակարգերի բացակայության պայմաններում դրանք ընդունակ են ադրբեջանական կողմին հասցնել անդառնալի վնաս, ոչնչացնել Ադրբեջանի ռազմարդյունաբերական կենտրոնները, այսինքն, հիմնական ներուժը: Ադրբեջանն այսօր փորձում է ստեղծել հակահրթիռային համակարգ եւ ձեռք է բերում ռադիոլոկացիոն կայան` բալիստիկ թիրախների հայտնաբերման համար: Բայց, անկախ նրանից, թե ինչպիսի հակահրթիռային համակարգ ձեռք կբերեն, միեւնույն է, դրա արդյունավետությունը կլինի ցածր: Եվ ամփոփելով  խոսքս` կարող եմ ասել, որ հաշվի առնելով մարտական հզորությունն ու ներուժը, ինչպես նաեւ` ռազմաքաղաքական պայմանագրերը ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ, պատերազմի վերսկսումը քիչ հավանական է: Իլհամ Ալիեւը իրենց կառավարության նիստերում բազմիցս հայտարարել է, որ Հայաստանից մեծ արտագաղթ կա, մի տասը տարուց կմնա մեկ միլիոն մարդ: Այսինքն, իրենց հաշվարկը ոչ թե ռազմական հզորության վրա է, այլ` պատերազմի վերսկսման սպառնալիքով նպաստելու ՀՀ-ից արտագաղթին, տնտեսական ճգնաժամի խորացման, ներքաղաքական խնդիրների միջոցով հասնելու հաջողության բանակցային գործընթացում:
- Հայտնի է, որ Ադրբեջանը ավելի շատ գումարներ է ծախսում ռազմական նպատակների համար: Ինչի± հաշվին է պահպանվում հավասարակշռությունը:
- Բյուջեն միջոց է պետության եւ բանակի մարտական հզորությանը հասնելու համար: Այն Ադրբեջանը չի կարողանում ճիշտ օգտագործել: Եթե ուշադիր հետեւենք, թե ինչ զենք է գնում եւ որտեղից, տպավորություն է ստեղծվում, որ ինչ տեսնում` գնում են: Չկա հայեցակարգային մոտեցում բանակի սպառազինման առումով, ինչն իր ետեւից բերում է սպասարկման, մասնագետների պատրաստման բարդություններ, որն էլ խոչընդոտում է մարտունակության բարձրացմանը: Իսկ մեր ռազմաքաղաքական, դիվանագիտական մոտեցումներն ու կնքված պայմանագրերը հզորացնում են մեր բանակը, եւ վերջերս երկարացնելով ՌԴ ռազմաբազայի գործունեության վերաբերյալ ՌԴ-ի հետ կնքած պայմանագիրը` փոխեցինք խնդիրները, այժմ այդ պայմանագրով ՌԴ ռազմաբազան պաշտպանում է ոչ միայն նախկին Խորհրդային Միության սահմանները, այլեւ Ադրբեջանի ու Վրաստանի սահմանը, ՌԴ-ն վերցնում է իր վրա հայկական բանակը ժամանակակից տեխնիկայով ապահովելու պարտավորություն, ինչը նշանակում է, որ այսօրվա սպառազինության մրցավազքը Հայաստան-Ադրբեջան եւ Ադրբեջան-Ղարաբաղ հարթությունից տեղափոխվել է, եւ Ադրբեջանն այժմ սպառազինության տեսանկյունից մրցակցում է ՌԴ-ի հետ: Բացի այդ, մենք ՌԴ-ից ռազմամթերք վերցնում ենք ներքին գներով, իսկ նրանք` շուկայական, եւ այս ամենի միջոցով մենք հասնում ենք նրան, որ ավելի քիչ միջոցներով կարողանում ենք պահպանել ռազմաքաղաքական բալանսը, հավասարակշռությունը:
- Շքերթի ժամանակ ցուցադրվեցին հրթիռներ, որոնք կարող են հասնել Բաքու, իսկ ունե±ն նրանք նման հրթիռ, որը կհասնի, ասենք, Երեւան:
- Ո°չ, Ադրբեջանը նման համակարգ չունի: ԼՂՀ բանակի ցուցադրածը տակտիկական հրթիռներ են, որոնց հեռավորությունը հասնում է Ադրբեջանի բոլոր կետերին: Ադրբեջանն ունի տակտիկական հրթիռային համակարգ` ՙՏոչկա-Ու՚, որի կրակահերթի հեռավորությունը 120 կմ է: Դա հեռավորության տեսանկյունից նրանց ամենահզոր հրթիռային համակարգն է: Մյուս կողմից, եթե Ադրբեջանը փորձի սկսել ռազմական գործողություններ ՀՀ-ի դեմ, ապա ուժի մեջ են մտնում բազայի վերաբերյալ ՌԴ-ի հետ կնքված եւ ՀԱՊԿ-ի պայմանագրերը, ու հաշվի առնելով 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի փորձը, կարելի է գրեթե բացառել այդպիսի զարգացումը: -Ունե±ք արդյոք նոր տեղեկություններ վերջին շրջանում Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին եւ չե±ք կարծում, որ ժամանակն է, որպեսզի ՀԱՊԿ-ն ինչ-որ գործողությունների դիմի:
- Դա միանշանակ դիվերսիոն բնույթի գործողություն էր, ինչի մասին ես արդեն ասել եմ ձեր թերթին: Այստեղ կա նաեւ պաշտպանության խնդիրն ուսումնասիրելու հարց: Եղել են խոսակցություններ, որ այնտեղ օգտագործվել են անօդաչու սարքեր, այսինքն` մինչ խմբի ներխուժումը տարածք, օգտագործվել է օդային հետախուզության ինֆորմացիան, որի հիման վրա պլանավորել են գործողությունները: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում պատերազմը դեռ ավարտված չէ, եւ մեր քաղաքական ու հասարակական ուժերը պետք է գիտակցեն, որ քանի դեռ ստորագրված չիխաղաղության պայմանագիր, ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն գտնվում են պատերազմի մեջ: Հայաստանը պետք է գործի բոլոր ուղղություններով. ռազմական, քաղաքական, դիվանագիտական: ՀՀ-ն պետք է ոչ միայն փաստն արձանագրի, այլ ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի միջոցով, ում հետ ունենք պայմանագրեր` անվտանգության ապահովման վերաբերյալ, պետք է ակտիվ աշխատի, հայտարարություններ անեն`  անկախ նրանից, որ պայմանագրում գրված է` միջամտել ագրեսիայի դեպքում: Իսկ եթե նման միջադեպերին պատասխան չտրվի, ապա դա կբերի, հավանաբար, նաեւ ագրեսիայի, դրա համար պետք է հայտարարություններով կանխել հնարավոր ագրեսիան: Այստեղ Հայաստանը շատ ակտիվ կոնսուլտացիաներ պետք է անցկացնի եւ հասնի նրան, որ հնչեն այդ հայտարարությունները: Սա նուրբ խնդիր է, եւ պետք է նայել, թե որքանո±վ համարժեք կարձագանքեն ՀԱՊԿ-ն կամ Ռուսաստանը, եւ ի±նչ մակարդակով:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ