Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ

ՙԾՆՈՂԱԵՀՈՎԱԿԱՆ ՍԵՐԸ

Արխիվ 12-16

ԾՆՈՂԱԵՀՈՎԱԿԱՆ ՍԵՐԸ

Ինչպես են բազմանում ՙխղճի կալանավորները՚, որոնց մասին պարբերաբար եւ բացառապես արտաքին օգտագործման համար ճիչեր են արձակում ՙեվրոպաները՚ եւ արձագանքում են հայրենական ՙաստվածավախեցածները՚: Դատական հերթական ակտով ՙբացահայտվեց՚, որ նրանք, ըստ էության, նաեւ բիոլոգիական ծնողների դաստիարակության ՙհերոսները՚ կամ` ՙզոհերն են՚:

ԴԱՏԱՎՃԻՌ

2012 թ. մարտի 16-ին Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճռեց` ՙԱրսեն Վարդանի Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, իսկ պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
Ա.Հարությունյանի նկատմամբ ընտրված ստորագրություն` չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը…՚:
Վերը նշված 327-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է` ՙԺամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը, այդ ծառայությունից ազատվելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում, պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով՚:

ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔ

2009թ. հունվարի 30-ին Արսեն Հարությունյանն անցել էր բժշկական հանձնաժողով, ճանաչվել պիտանի զինվորական ծառայության եւ վերցվել զինվորական հաշվառման: 2011թ. գարնանային զորակոչի համար Արսենը կրկին ստուգվել էր բժշկական հանձնաժողովի կողմից եւ ճանաչվել էր պիտանի ոչ շարային ծառայության համար: Հունիսին զինակոչիկին ուղարկվել էր ծանուցագիր` զինվորական կոմիսարիատ ներկայանալու համար…
Պատանին զինկոմիսարիատ անձամբ չէր ներկայացել, սակայն ներկայացրել էր դիմում, ըստ որի` ինքը հանդիսանում է ՙԵհովայի վկա՚ եւ աստվածաշնչյան սկզբունքներով դաստիարակված իր խիղճը թույլ չի տալիս ծառայելու ՀՀ զինված ուժերում: Ինչ վերաբերում է այլընտրանքային քաղաքացիական ծառայության անցնելուն, ապա պատրաստ է, սակայն… չի ընդունում ՙներկայիս այլընտրանքային ծառայությունը…՚:
ՙ
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ...՚

18-ամյա երիտասարդը հիմնավորել էր իր հրաժարականը նրանով, որ այլընտրանքային ծառայությունը գտնվում է զինված ուժերի համակարգում: Այդ դրվածքը հակասում էր Արսենի հավատքին: Ավելին. այլընտրանքային ծառայությունը նրա համար կստեղծեր անհարմարություններ, ինչպիսիք են` համապատասխան հոգեւոր հավաքներին մասնակցելու հնարավորությունից զրկվելը եւ այլն: Այլընտրանքային արժանավայել ծառայությունը, ըստ Ա. Հարությունյանի, պետք է լինի ՙեվրոպական չափանիշներին համապատասխանող, զինված ուժերի հսկողությունից դուրս, իսկական քաղաքացիական այլընտրանքային ծառայության ձեւով…՚:
Պաշտպանության կողմը չէր սահմանափակվել ամբաստանյալի գնահատականներով. Հայկական բանակի եւ այլընտրանքային ծառայության առկա որակի վերաբերյալ իր եզրակացությունն էր տվել պաշտպանական կողմի միջնորդությամբ դատակոչված վկա` Հայկ Ռաֆիկի Խաչատրյանը: ՙՓորձությունները՚ անցած Հայկ Խաչատրյանը տեղեկացրել էր դատարանին, որ` ՙինքը որպես ՙԵհովայի վկա՚ 2004թ. անցել է այլընտրանքային ծառայության Վարդենիսի տուն-ինտերնատում, սակայն 6 ամիս ծառայելուց հետո հասկանալով, որ այն զինվորական բնույթ է կրում եւ գտնվելով զինվորական հսկողության ներքո չի կարող համարվել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, դադարեցրել է ծառայությունը…՚:

ՀԱՅՐԱԿԱՆ ՙՕՐՀՆԱՆՔ՚

Դատարանում ցուցմունք էր տվել նաեւ Արսենի հայրը`  Վարդան Հարությունյանը: Հարությունյան-հոր ցուցմունքը ներկայացնում ենք ընթերցողին դատական ակտից` ՙԻմ որդին 2006թ.-ից հաճախում է ՙԵհովայի վկա՚ ժողովի հանդիպումներին եւ 2010թ. մկրտվել որպես ՙԵհովայի վկա՚: Նա ճանաչվել է ոչ պիտանի շարային զինծառայության համար, սակայն հրաժարվել է զինվորական ծառայությունից, քանի որ հանդիսանում է ՙԵհովայի վկա՚ կրոնական կազմակերպության անդամ եւ չի ցանկանաում իր խղճի դեմ գնալ: Ես եւ ընտանիքիս բոլոր անդամները հանդիսանում ենք ՙԵհովայի վկաներ՚ եւ մեր հավատքը թույլ չի տալիս մասնակցել զինվորական ծառայությանը…: Արսենը հավատարիմ լինելով իր հավատքին հրաժարվել է զինվորական կոմիսարիատ ներկայանալուց եւ խուսափել զինվորական եւ այլընտրանքային ծառայություններից՚:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ

Լրագրողական սույն մտորումները չեն վերաբերելու ՙխղճի ազատությանը՚ հավատքի առումով: Խոսքս` մարդկային խղճի մասին է:
Հանրահայտ ճշմարտություն է, որ բանտը մարդկանց, ցավոք, չի վերադաստիարակում: Դա վերաբերում է նաեւ ՙեվրոպական չափանիշներին՚ համապատասխանող կալանավայրերին: Այդ դեպքում ինչպես եւ ինչու ծնողը պետք է գերադասի իր զավակին տեսնել կալանավորի, այլ ոչ թե զինվորականի կամ այլընտրանքային քաղաքացիական ծառայողի ՙհամազգեստով՚:
Աստված կպահպանի:
Միգուցեեւ. Բայց ինչու կալանավայրում, այլ ոչ թե խրամատում կամ… Վարդենիսի տուն-ինտերնատում…
Միաժամանակ, տխուր մտահոգությամբ ծանրացած է իմ եղած-չեղած խիղճը. միթե քրեական գործերով փաստաբան-պաշտպանը մեկ բառով գոնե չի տեղեկացրել իր պաշտպանյալին այն մասին, թե ինչպես են ՙբուրում՚ բանտերը…
Ի վերջո, չեմ ուզում հավատալ, որ Տերս կգերադասի ինձ տեսնել բանտում, քան իր կողմից ինձ շնորհված լավ կամ ոչ այնքան ազատության մեջ:
Խիղճը պարտավորեցնում է նաեւ Աստծուն…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ     
Հ.Գ
. 2012թ. մայիսի 11-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ստորադաս դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ