Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԵՆԴԵՆՑՆԵՐ

Արխիվ 12-16

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԵՆԴԵՆՑՆԵՐ

Անժելա Սարգսյանի ՙտղամարդու՚ քրեական գործի դատաքննությունը շարունակում է ՙճռճռալ՚ հիմնականում վկաների չներկայանալու պատճառով: Ճիշտ է` վերջին նիստը հետաձգվել էր այն պատճառով, որ ամբաստանյալ Կարեն Արայանը փոխել էր իր պաշտպանին: Սակայն այդ նիստին, հերթական անգամ, չէին բերվել գործով ընդգրկված վկաները: Այդ մասին մենք տեղեկացանք Կարենի մորից` Մարինա Արայանից: Հիշեցնենք, որ` հայտնի դերասանուհու պոռնոլուսանկարները եւ նրա ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ տարածելուն առնչվող քրեական այդ գործի դեռ նախաքննության փուլում արդեն իսկ հարցաքննված Մարինա Արայանին առ այսօր չի հաջողվում ներգրավվել որպես վկա: Կարենի մայրը համոզված է, որ իր ցուցմունքները կապացուցեն որդու անմեղությունը: Հիշեցնենք նաեւ, որ մեղադրող կողմը այդ դատաքննությանը ներկայացված է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Պե±տք է, արդյոք, եզրակացնել, թե գլխավոր դատախազությունը անզոր է միջոցներ ձեռնարկել գործով վկաներին դատական նիստին բերման ենթարկելու ուղղությամբ: Հավանաբար այդպես էլ կա, եթե, իհարկե, ոստիկանության քթների տակ ՙֆռֆռացող՚ եւ բերման ենթակա վկաներին վարույթներից հեռու պահելը ձեռնտու չէ ե°ւ դատախազին, ե°ւ ոստիկանին:
Հնարավոր է եւս մեկ տարբերակ. թաղային ոստիկանները խաբում են… ՀՀ գլխավոր դատախազությանը: Ընտրությունն` ըստ ճաշակի:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ