Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ

ԱՆՀԱՎԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ

Արխիվ 12-16

ԱՆՀԱՎԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ

Հետընտրական դեպրեսիան շարունակվում է ՙԺառանգություն՚ կուսակցությունում: Հնարավորինս լուռ ու աննկատ մնալով` նրանք փորձում են խուսափել շատ հարցերի պատասխաններից: Դե պարզ է, եթե կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սուպերլիբերալական գաղափարներով տոգորված աջակցում է գեյլեսբիական աղբ դարձած DIY ակումբին, ապա կուսակցության մնացյալ անդամներին մնում է վարել ջայլամի քաղաքականություն կամ պարզապես հեռանալ: Հենց այդպես էլ վարվեց ՙԺառանգության՚ համամասնական ցուցակում չերեւացող 41-րդ համարը` հինգ տարի շարունակ պատգամավորական մանդատ կրող, ԱԺ-ում շատ ակտիվ Լարիսա Ալավերդյանը: Թեեւ իր հեռանալը կուսակցության համամասնական ցուցակից այդպես էլ չի ցանկանում հիմնավորել, բայց արդեն նոր աշխատանք է գտել Սլավոնական համալսարանում: ՙԺառանգությունում՚ մի կողմ քաշվողներին հիշելով` անդրադառնանք Անահիտ Բախշյանին, ում համար թեպետ, ճիշտ թե սուտ, կուսակից ընկերները իրենց տեղը զիջելով` հրաժարվում էին մանդատներից, բայց արի ու տես, որ վերջինիս մոտ անհավեսության սինդրոմ է սկսվել: Զանգահարելով Ա.Բախշյանին` մենք ստացանք տարօրինակ պատասխան. ՙՉեմ ուզում խոսել, որովհետեւ հավես չունեմ: Հարց ինձ մի տվեք, հետո կասեք հարցս դուրը չեկավ` չպատասխանեց՚:
Դե ինչ չխանգարենք ՙԺառանգությանը՚ մանդատներ մեջ-մեջ անելու գործընթացին եւ ասենք` ողբամ զքեզ, ՙԺառանգություն՚, հույսդ ո±ւմ վրա ես դրել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ