Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ

ՙՀԱՅ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ՄԽԻԹԱՐԱՆՔԸ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ՄԽԻԹԱՐԱՆՔԸ
ՙՄարդիկ շատ են սուտ խոսում պատերազմից, որսորդությունից եւ Ազգային ժողովի ընտրություններից հետո՚



Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, ի դեմս ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի, շարունակելու է մնալ որպես արմատական ընդդիմություն եւ նոր կազմավորվող իշխանությունների հետ ՙընկերություն՚ չի անելու: ԱԺ արդեն կայացած ընտրությունների եւ ՀԿԿ-ի հետագա քայլերի մասին ՙԻրավունք՚-ը զրուցեց Ռ.ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ:
-Ընկեր Թովմասյան, ըստ Ձեզ, պետք է արդյոք նոր խորհրդարանում կոալիցիա ձեւավորել:
- Ինձ համար արդեն նշանակություն չունի` կոալիցիա կլինի±, թե± ոչ, ով քանի մինիստրական պորտֆել կստանա, եւ ով չի ստանա: Ինձ համար նշանակություն ունի այն, որ այդ ընտրությունները կեղծվեցին, փողով առան: Դա է ինձ համար կարեւոր, իսկ թե հիմա ի±նչ է լինելու, ցույց կտա ապագան:
- Իսկ Դուք պատրաստվո±ւմ եք համագործակցել ԱԺ ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանության հետ:
- Երբեք դա լինել չի կարող: Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը միշտ եղել է արմատական ընդդիմություն եւ երբեք չի նահանջի արմատական ընդդիմության դիրքերից:
- Ի±նչն էր պատճառը, որ Կոմունիստական կուսակցությունը, ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանում կայացած ընտրությունների ժամանակ բավական մեծ թվով ձայներ հավաքեց:
- Որովհետեւ նախ Ռուսաստանը իր մեծություններով եւ իր չափերով դեռ Հայաստան չէ: Եվ երկրորդ` Ռուսաստանի բանվոր դասակարգը ավելի հզոր է ու ավելի հեղափոխական տրամադրված: Նրանք համոզված են, որ երկրի փրկությունը միայն ու միայն սոցիալիստական գաղափարախոսությունն է`  Կոմունիստական կուսակցությունը, որովհետեւ դա ցույց է տվել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի պատմությունը: Ինչպես նաեւ ես համոզված եմ, որ ոչ թե ստացել ենք մեկ միլիոն վեց հարյուր հազարին մոտ ձայներ, այլ մենք ավելի շատ ենք ստացել, որովհետեւ ժամանակներն այդպես էր: Ժամանակը  ցույց է տվել, որ ժողովուրդը հիասթափված ու զզված է այս համակարգից եւ գտնում է, որ փրկությունը միայն ու միայն Կոմունիստական կուսակցությունն է: Այնպես որ նկարելով չէ Ազգային ժողովի ամբողջ արդյունքները:
- Շատ քաղաքական ուժեր արդեն պատրաստվում են նախագահական ընտրություններին, իսկ Դուք կառաջադրե±ք Ձեր թեկնածությունը:
- Գիտեք, ասում են մարդիկ շատ են սուտ խոսում պատերազմից ու որսորդությունից հետո, ես դրան կավելացնեի Ազգային ժողովի ընտրություններից հետո: Թե ով ինչ կառաջադրվի` դա ցույց կտա ժամանակը: Ժամանակն ամենամեծ դատավորն է, որը յուրաքանչյուրին նստեցնում է իր տեղը: Մենք դեռ չենք որոշել, որովհետեւ ես գտնում եմ, որ հայ ժողովուրդը դեռեւս չի մարսել Ազգային ժողովի այս խայտառակ ընտրությունները: Թող ժողովուրդը մի հատ այս շոկային վիճակից դուրս գա: Ում հետ խոսում ես` բոլորովին այլ հարցեր են տալիս, այնպես որ դեռ վաղ է դրա մասին խոսելը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ