Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ

ՙԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՄ, ԵՍ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԵՄ՚

Արխիվ 12-16

ՙԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՄ, ԵՍ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԵՄ՚



ՀՅԴ-ում տիրում է թախծոտ տրամադրություն, կուսակցության ներսի խմորումները շարունակվում են, որի կապակցությամբ նշանակվել է արտահերթ բյուրոյի նիստ, հավանաբար որոշելու, թե տղերքից ում ճակատագիրը ոնց է լինելու: Դե ախր անարդար է էլի, մարդիկ հինգ տարի տանջվեցին-չարչարվեցին ու եկավ ընտրության օրը` երեք անգամ քիչ ձայն հավաքեցին: ՙՈ±վ կմտածեր, որ այսպես կլիներ՚ տարբերակով ընկեր դաշնակները շարունակում են նիստեր գումարել ու ձեռի հետ էլ համասեռամոլների հարցրով են զբաղվում: Ինչպես հայտնի է վերջերս DIY համասեռամոլների ակումբի պայթեցման փաստը ինչ-որ կերպ կապում էին նաեւ դաշնակցականների հետ, իսկ հիմա էլ Արծվիկ Մինասյանի ու Հրայր Կարապետյանի պատճառով որոշ ազատասերներ ցանկանում են ՀՅԴ-ին զրկել Սոցինտերնից այն բանի համար, որ վերջիններս գումար են վճարել նախնական կալանքից ազատելու այն երիտասարդներին, ովքեր կազմակերպել էին ակումբի հրկիզումը: Այս եւ այլ հարցերով երեկ փորձեցինք դիմել ԱԺ ՀՅԴ նախկին պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, ով սկզբում հայտարարեց, որ պետական քննությունների մեջ է եւ պետք է նրան զանգահարենք երեք ժամ հետո: Իսկ ահա երեք ժամ անց պարոն Մինասյանը ասաց հետեւյալը.
-Եթե դժվար չի զանգեք ուրիշներին ես հիմա էլ եմ զբաղված, հետո լավ կլինի, որ բոլոր հարցերը իրենց ուղղեք, ինչի± եք ինձ ուղղում:
- Իսկ կա± որեւէ տարբերություն, թե ում կուղղենք հարցերը, չէ± որ Դուք եւս ՀՅԴ-ից եք:
- Ես կուսակցությունից չեմ, ես կուսակցական եմ, բայց դիմեք իրա ներկայացուցիչներին` ի դեմս ԳՄ-ի, բյուրոյի, մամուլի պատասխանատուի:
- Այսինքն այն ինչ վերաբերվում է կուսակցությանը, մի±թե Ձեզ չի վերաբերվում:
- Դա որեւէ առնչություն չունի իմ ասածի հետ, կներեք ես հիմա էլի քննությունների մեջ եմ:
Դե արի ու գլուխ հանի ընկեր դաշնակներից, այ մարդ մի հատ կողմնորոշվեք կուսակցակա±ն եք, թե± կուսակցությունից եք, հետո ասեք. ՙԲա ո±նց եղավ, որ էսքան քիչ ձայներ հավաքեցինք՚:
Սակայն պարոն Մինասյանի պատասխանից պարզ է, որ նա նեղված է իր կուսակցության ՙուրիշների՚ վրա: Իսկ ո±րն է պատճառը: Ըստ մեր լուրերի` Ա. Մինասյանին, որը ՀՅԴ-ի 5-րդ համարն է, փորձում են համոզել, որ հրաժարվի մանդատից` հօգուտ որոշ ՙբարձրաստիճան՚ դաշնակների: Բացի այդ` Ա. Մինասյանին իր կուսակցության շեֆերը ՙճնշում՚ են ակումբի գործով` ասելով, որ` ՙՔո ի±նչ գործն է, որ խառնվում ես էս շառ պատմության մեջ՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ