Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ

ՆՈՐՎԵԳԱՑԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆ ՈՒ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16


ՆՈՐՎԵԳԱՑԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆ ՈՒ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ



Արդեն երկրորդ տարին է, նորվեգացի սահմանապահ ՖՐՈԴ ԲԵՐԳԸ ապրիլի 24-ին պարտադիր բարձրանում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ իր հարգանքի տուրքը մատուցում մեկուկես միլիոն ցեղասպանված հայերին: Չնայած իր հարազատ Նորվեգիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նա ընդունում է եւ համոզված է, որ մի օր դա իրականություն կդառնա: Այնուամենայնիվ, նա ամբողջովին հետաքրքրված է Հայաստանով եւ հայկական հարուստ պատմությամբ: ՙԻրավունքի՚ հետ զրույցում սահմանապահն անկեղծացավ, որ արդեն երրորդ անգամ եկել է Հայաստան, եւ իրեն շատ է հետաքրքրում հայկական մշակույթը:
-Առաջին անգամ շատ պատահական ինձ հրավիրեցին Հայաստան Դանիայից: Ես ոչինչ չգիտեի Հայաստանի մասին, ծանոթ չէի հայ ազգի հետ: Երբ օդանավակայանում էի, հասկացա, որ այստեղ էլ Նորվեգիայի մասին այդքան տեղյակ չեն: Մաքսատան աշխատողը նայեց իմ անձնագիրը եւ ասաց. ՙՆորվեգիայի±ց, համեցե°ք Հայաստան՚: Երբ իրեն հարցրեցի, թե` ինչ-որ բան գիտե±ք Նորվեգիայից, ասաց. ՙԱլեքսանդր Ռիբակ՚` ՙԵվրատեսիլում՚ հաղթած երգչի անունը: Պիտի ասեմ, որ Հայաստանը շատ հարուստ պատմություն ունի, եւ շատ բան կա նորվեգացիներին պատմելու Հայաստանի մասին: Օրինակ, Ֆրիտիոֆ Նանսենը, ով հերոս է Նորվեգիայում, սկսած դպրոցից ու ինստիտուտից` շատ բան ենք սովորել նրանից, բայց ոչինչ չենք լսել Հայաստանի մասին: Գուցե ընդհանուր Սովետական Միության մասին լսել ենք, բայց ոչ Հայաստանի: Նորվեգացի պատմաբաններին շատ բան կա պատմելու Հայաստանից, եւ այնտեղ իրենք շատ գործ ունեն անելու: Երբ զանգահարեցի իմ ընկերներից մեկին` Նորվեգիա, նա ուղղակի զարմացավ, որ Հայաստանում եմ, Հայաստանի պատմությունն եմ ուսումնասիրում: Ընդհանուր լսել են Հայաստանի մասին, բայց Հայաստանի պատմության մասին ընդհանրապես ոչինչ չգիտեն: Առաջին անգամ այցելությանս ժամանակ ահագին ճանապարհորդել եմ Հայաստանով: Այդ ժամանակ բավականին ճանաչեցի Հայաստանը: Նույնիսկ եղել եմ հարավային սահմանում, անցել ենք Վրաստանը, եղել Ստեփանակերտում: Եղա մի փոքրիկ գյուղումª Մեղրաշատում: Ինձ համար դա շատ հուզիչ էր, բայց ասեմ, որ շատ շոգ է այդ եղանակն ինձ համար: Այնտեղ առավոտ շուտ ուտում էինք մեղր, խմում կոնյակ եւ ուտում մածուն: Մինչ Հայաստան գալս ունեցել եմ մի ֆեսյբուքյան ընկերուհի, ով ինձ պատմեց Հայաստանի մասին: Նրանից իմացա, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, եւ առաջին ճանապարհորդությունից հետո ինքս ինձ ասացի, որ անպայման վերադառնալու եմ: Գնալով ավելի շատ ընկերներ եմ ձեռք բերում Հայաստանում եւ նույնիսկ կարող եմ իրենց հետ քննարկումներից շատ բան սովորել: Առաջին անգամ այցելելուց հետո սկսեցի ձեռք բերել Հայաստանի մասին գրքեր, որպեսզի ավելի շատ ուսումնասիրեմ պատմությունը: Իսկ անցյալ տարի, երբ մենակ եկա, պարզապես ճանապարհորդում էի:
- Այս անգամ ի±նչը բերեց Հայաստան:
- Անցյալ տարի այցելեցի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ինքս ինձ խոստացա, որ հաջորդ տարի այս օրերին պետք է անպայման ներկա լինեմ: Քանի որ ես սահմանապահ եմ, դեռ չեմ կարող այս թեմայով իմ սուբյեկտիվ կարծիքն արտահայտել: Մեր երկիրը Ցեղասպանությունը պաշտոնապես դեռ չի ճանաչել եւ այն համարում է պարզապես մեծ աղետ, դեռ չեն արտաբերում այն բառը, որը կբնութագրի այն: Հաջորդ տարվանից, իհարկե, ես անցնելու եմ թոշակի եւ արդեն ազատ կարող եմ ասել դա: Բայց խնդիր չէ, որ ես դա համարեմ աղետ եւ այցելեմ Ծիծեռնակաբերդ:
- Նորվեգիան աշխարհի զարգացած երկրներից է, ո±րն է գաղտնիքը:
- Դժվարանում եմ պատասխանել: Նորվեգիան շատ խաղաղ երկիր է: Ծնվել եմ հարավային մասում, բայց ապրել եմ հյուսիսային հատվածում` սահմանի մոտ: Խորհրդային Միության փլուզումից հետո Նորվեգիան եւ Ռուսաստանը սկսեցին համագործակցել, եւ այդ ամենը, իհարկե, սկսվում է մշակույթից: Մարդիկ են սկսում համագործակցել, շատ ռուս կանայք են գալիս աշխատելու Նորվեգիայում:
- Ի±նչ ծրագրեր ունեք Հայաստանի հետ կապված:
- Հենց անցնեմ թոշակի, պատրաստվում եմ արդեն գիրք գրել Հայաստանի մասին եւ Նորվեգիայում պատմել Հայաստանի մասին: Այդ ժամանակ գուցե անդրադառնամ Ձեր նախորդ հարցին: Հուսամ, որ մի օր կլուծվի հայ-թուրքական սահմանի հարցը, եւ կսկսեք ազատ ճանապարհորդել: Կարծում եմ, Հայաստանի համար կարեւոր է  ունենալ բաց սահման: Շատ եմ սիրում Հայաստանը, մարդկանց, առավելեւս, որ նրանք բարեհամբույր են: Մենք` նորվեգացիներս, պահպանողական եւ ավանդական ազգ ենք: Նորվեգիայի մշակույթը եւ Նորվեգիան շատ լավն են: Իհարկե, գիտենք, որ մեր շուրջը կան նաեւ շատ այլ մշակույթներ: Պահպանողականության պատճառով չենք թողնում, որ ուրիշ մշակույթ մտնի երկիր: Բայց հուսամ, որ հաջորդ տարի կհաջողվի եւ Դանիել Դեքերին կարող ենք տանել, որպեսզի իր ՙԱդանա՚ երգով հանդես գա Նորվեգիայում:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ