Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ

ՈՐ ՉԴԱՌՆԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՙՀԵՏԱՄՆԱՑՆԵՐԸ՚

Արխիվ 12-16


ՈՐ ՉԴԱՌՆԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՙՀԵՏԱՄՆԱՑՆԵՐԸ՚

Վերջին օրերի մամուլի, ինչպես նաեւ սոցիալական կայքերի քննարկման թեման ՙԿենտրոն՚ հեռուստաընկերության եթերով ոչ անհայտ անձանցից մեկի հարցազրույցն է:
Մասնավորապես Արգիշտի Կիվիրյանը գրել է. ՙՍեռական փոքրամասնությունների դեմ պայքարի շրջանակներում պահանջում ենք քանդել Եղիշե Չարենցի եւ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանները, պայթեցնել նրանց արձանները, հրապարակայնորեն վառել նրանց բոլոր ստեղծագործությունները եւ վերացնել նրանց մասին ցանկացած հիշատակում հայ ազգի հիշողությունից: Գուցե դրանից հետո հայ ազգը վերջապես հանգստանա, փրկվի կործանումից ու ապրի բուռն ծաղկունք: Չէ± որ սեռական փոքրամասնություններն են խանգարում դրան՚:
ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆԸ հակադարձել է նրան. ՙՆշածդ հանճարները կապ չունեն էսօրվա վճարովի գոմիկների հետ: Նրանց համար իրենց հանճարային շեղումը միջոց էր` էլ ավելի կատարելագործելու իրենց ստեղծագործական տեսակը, իսկ սրանք միջոց են դրսի ուժերի ձեռքին` քանդելու էս երկրի ավանդական կարգերից միակը, որ մնացել է` ընտանիքը՚: Դրան պատասխանել է նույն Կիվիրյանը, հեռուստաեթերից գրեթե նման մտքեր է արտահայտում ոչ անհայտ Վիոլետ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Չարենցի անտիպ որոշ բանաստեղծություններից ոմանք սխալ եզրահանգման էին եկել, որը հերքեցին գրականագետները: Պարզապես ոմանք ՙտեսել՚ էին այն, ինչ որ ցանկացել էին տեսնել:
Իսկ ինչ վերաբերում է, այսպես ասած, ոչ ավանդական կողմնորոշում ունեցողներին եւ ատամներով նրանց շահերը պաշտպանողներին, ապա արդեն շատերը համոզվում են, որ նրանք են սկսել ոտնահարել սեռական մեծամասնությունների իրավունքները: Նույնիսկ մարմնավաճառուհիներն այնքան լկտի ու սանձարձակ չեն իրենց պահում, որքան այդ փոքրամասնությունները սրճարաններում, բարերում... Էլ չենք խոսում Կոմայգու մասին: Մի±թե նրանք չեն ոտնահարում այն քաղաքացիների իրավունքները, ովքեր ընտանիքի անդամների հետ կամ մենակ անցնում են այդ վայրով: Նրանց պաշտպանողներն ասում են, որ պետք չէ խառնվել մարդկանց անձնական կյանքին: Հասկացանք, իսկ ինչո±ւ են նրանք խառնվում ուրիշների անձնական կյանքին, ինչո±ւ որոշ լրատվամիջոցներ բացահայտ կամ քողարկված գովազդում են նրանց: Ամենայն հավանականությամբ, նրանց վրդովեցրել է այն հանգամանքը, որ Բաքվում մայիսի 22-26-ին կայանալու է գեյ-շքերթ, եւ իրենք տարածաշրջանում ՙհետամնացի՚ անուն կվաստակեն: Բացի այդ, նման աղմուկով, հարայ-հրոցով իրենց վրա են բեւեռում արեւմտյան (եւ ոչ միայն արեւմտյան) տերերի ուշադրությունը` գուցե գրանտ կամ որեւէ եվրոպական երկրում քաղաքական ապաստան ստանալու ակնկալիքով:
Բոլորովին էլ կողմ չլինելով բռնություններին, արյուն թափելուն` ուզում ենք հիշեցնել տարիներ առաջ մամուլում հայտնված մի տեղեկատվություն: Ազատ բարքերով հայտնի Հոլանդիայում քաղաքապետի թեկնածուին գնդակահարել էին մի հեռուստահաղորդումից հետո, երբ նա հայտարարել էր իր ոչ ավանդական կողմնորոշման մասին: Նրան սպանողն ասել էր, որ չի ցանկանա, որ իր քաղաքապետը նման կողմնորոշում ունենա, ավելին` դա բացահայտ քարոզի:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ