Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ

Մազալու անձնավորություն է ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

Արխիվ 12-16


Մազալու անձնավորություն է ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Սկզբում հայտարարում էր, որ պատգամավորական մանդատից չի հրաժարվի, անգամ եթե Ատված երկնքից իջնի, իսկ Գագիկ Ծառուկյանը Աստծուց վեր չէ, բայց հետո անսպասելիորեն սկսեց ուրիշ բան հայտարարել. ՙԳագիկ Ծառուկյանը պետք է որոշում կայացնի իմ կամ Վարդան Օսկանյանի վերաբերյալ` ելնելով նրանից, թե որքանով արդյունավետ կլինի թիմը, եթե ես կամ Օսկանյանը կոալիցիայի նպատակահարմարության մասին մեր դիրքորոշումներն ունենք՚: Զարմանալիորեն ստացվում է, որ Հմայակի աննախադեպ քաջությունը տեւեց ընդամենը երկու օր, եւ հետաքրքիր է, թե ով եւ ինչպես նրա հետ բացատրական աշխատանք անցկացրեց:
Իսկ հայտնի ՙփարաքարափակիչ՚ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ով իր դռան փալասի տակից ժամանակ առ ժամանակ կարեւոր թղթեր է հանում, այս անգամ այդտեղից, զարմանալիորեն, հայթայթեց հետեւյալը. ՙՆոր հեղափոխությունն առաջնորդելու են այն մարդիկ, ովքեր այս ընտրություններին չմասնակցեցին՚: Դե ինչ, զարմանալով հանդերձ, պետք է արձանագրենք, որ երազելը վնաս չէ: Չնայած` էլ ով առհասարակ կհիշեր Արամ Կարապետյանին, եթե ժամանակ առ ժամանակ լրագրողները, երբ էլ գրելու բան չկա, նրան չպեղեին ու հարցեր չտային:
Իսկ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ անգամ ՀԱԿ-ի` մի կերպ խորհրդարան հասնելուց հետո զարմանալիորեն չի փոխում իր բառապաշարը. ՙԿոնգրեսի խմբակցության գլխավոր առաքելությունը լինելու է Սերժ Սարգսյանի ռեժիմի պետականորեն կազմակերպված հանցավոր գործունեության եւ կոռուպցիոն էության բացահայտումը, երկրի զարգացման, ապօրինի մենաշնորհների եւ արտոնությունների կազմաքանդմանն ուղղված օրինագծերի ներկայացումը՚ եւ այլն, եւ այլն: Դե ինչ, եթե առաջ խոսում էին ՙավազակապետության կազմաքանդման՚, ապա հիմա խոսում են ինչ-ինչ համակարգեր կազմաքանդելու մասին: Դե ինչ, սրանց որ ժամին էլ արթնացնես, պիտի արտաբերեն ՙկազմաքանդում՚  բառը, սրանց համար նույնիսկ օրենք գրելը կազմաքանդիչ գործունեության մաս է համարվում: Չէ, իրոք, այդտեղ, նույնիսկ, Ռոբերտ Քոչարյանի ասած, ՙուրիշ մասնագետը՚ չի օգնի:
Իսկ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ բացարձակապես չի խղճում մեծ-մեծ փրթած, սակայն առավել քան համեստ տոկոսներ վաստակած կուսակցություններին. ՙԸնտրությունների ժամանակ քաղաքական ուժերը շռայլ խոստումներ են տվել եւ հիմա չեն կարող պարզապես արդարանալ, թե դրանք չեն կատարվում, քանի որ մեծամասնություն չունեն: Ով ինչ խոստացել է` պետք է կատարի՚: Դե պարզ է, քաղաքականությունում էլ է գործում շախմատի` ՙձեռք ես տվել, պիտի խաղաս՚ օրենքը, բայց, օրինակ, մի±թե Գալուստ Գրիգորիչի մեղքը չի գալիս ՀԱԿ-ը: Ախր ինչպես պետք է 7 պատգամավորով սրանք կատարեն իրենց խոստումը` իրականացնել արտահերթ նախագահական ընտրություններ:
Իսկ այժմ բոլորը խոսում են, թե ինչքան ՙքըխ՚ էր ընդդիմության, այսպես կոչված, ՙմիասնական շտաբը՚: Ու միաժամանակ դա քննադատեցին երկու ՌՈՒԲԵՆՆԵՐ` Թորոսյան եւ Հակոբյան: Առաջինը` որ բոլորի վրա բողոքներ է գրում եւ, ասում են, որ եթե էլ բողոքելու բան չի մնում` ինքն իր վրա է գրում, հայտարարել է, որ ՙմիասնական շտաբը՚ զբաղվել է ամեն ինչով, բայց ոչ իր ուղղակի գործառույթով: Իսկ Հակոբյան Ռուբենը, որը այս պահի դրությամբ ՙԺառանգության՚ փոխնախագահն է, որոշեց այդ ՙմիասնական շտաբում՚ նաեւ դավադրություն տեսնել. ՙՍա դավադրություն էր ընդդիմադիր զանգվածի նկատմամբ` 22 տարվա մեր քաղաքական կենսագրությունը նման դավադրություն չէր տեսել: Եվ եթե ուշադրություն դարձնենք, հիմնականում այդ դավադրության մասնակիցներն են ՙԺառանգության՚ մասին նման լուրեր տարածում, նախահարձակ են լինում՚: Դե ինչ, լավ է ուշ, քան երբեք նաեւ, երբ խոսքը ճշմարտություններ խոստովանելու մասին է:
Մեզ անզարմանք չթողեց եւ ՙՀՐԱՊԱՐԱԿ՚ կոչվող ԶԼՄ-ն: Արդեն քանիցս տեսել ենք` ինչպես են սրանք պաշտպանում աղանդավորներին, տարատեսակ գրանտածիծներին, հայ-թուրքական ազգադավ վանյանական ծրագրերը... Դե, վերջերս էլ Ծոմակի կասկածելի օբյեկտի հրկիզումից հետո, զարմանալիորեն, լծվել են համասեռամոլների պաշտպանությանը: Զարմանալով հանդերձ` չենք կարող չհարցադրել. լավ, դուք առհասարակ մեջներդ հայություն պահպանե±լ եք, կգտնվի± մեր երկրում որեւէ աղտեղություն, որը չշտապեք անմիջապես ձեր պաշտպանության տակ վերցնել:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ