Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ

ՙՙՈՐՏԵՂ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ, ԱՅՆՏԵՂ ՍԱՏԱՆԻՍՏ

Արխիվ 12-16

ՈՐՏԵՂ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ, ԱՅՆՏԵՂ ՍԱՏԱՆԻՍՏ

Մենք արդեն հաղորդել էինք, որ ոմանք ԱՄՆ-ում նախաձեռնել են էլեկտրոնային ստորագրահավաք` պահանջելով ՀՅԴ-ին հեռացնել Սոցինտերնից այն բանի համար, որ ՀՅԴ խմբակցության անդամներ Արծվիկ Մինասյանը եւ Հրայր Կարապետյանը վճարել էին գրավը, որպեսզի ազատ արձակվի համասեռամոլության տխրահռչակ երեւանյան որջը հրկիզած երիտասարդներից մեկը:
Ստորագրահավաքի նախաձեռնողը հայկական անուն-ազգանուն կրող մեկն է Նյու Յորքից, որը տարիներ առաջ ինչ-ինչ մութ պատմության հետեւանքով փախել է Հայաստանից: Իսկ մասնակիցների մեջ (որոնց զգալի մասը այլազգի են) հայտնաբերում ենք բավականին ծանոթ անուններ` երեկվա խայտառակ ՙբազմազանության շքերթի՚ կազմակերպիչներից Մամիկոն Հովսեփյանին, կեղծ իրավապաշտպան Լալա Ասլիկյանին եւ ՙհին ծանոթ՚, սատանիստ Բայանդուր Պողոսյանին: Եվ այսպես, որտեղ որեւէ այլանդակություն, այնտեղ` սատանիստ: Թերեւս դրանում ոչ մի պատահական բան չկա:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ` ԿՊԱՏԱՍԽԱՆԵՄ՚


Չնայած նրան, որ այսօր պարզ կդառնա կոալիցիա կազմելու կամ չկազմելու հարցը, դրան զուգահեռ, որոշ ԲՀԿ-ականներ այս պահին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում: Եվ այսպես, երեկ, երբ մենք ցանկանում էինք հարցեր ուղղել նորաթուխ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանին, վերջինս ասաց. ՙԵս այս պահին գտնվում եմ Մոսկվայում եւ պետք է մասնակցեմ ՙԵդինայա Ռոսիայի՚ համագումարին: Դրանից ելնելով, այս պահին չեմ կարող պատասխանել որեւէ հարցի: Կվերադառնամ ամսի 27-ից հետո եւ այդ ժամանակ նոր կկարողանամ պատասխանել ինչ-որ հարցերի՚:
Իսկ թե որքանով կապ ունի այս որոշիչ օրերին հանդիպումներ ունենալ ՌԴ-ում այդ կուսակցության հետ` թերեւս անհասկանալի է, սակայն սպասենք եւ տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն այդ հանդիպումներից հետո:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ