Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ

ՙՀԱԿ-Ի ՓԼՈՒԶՈՒՄԸ ՆՈՐ ՍԿՍՎՈՂ ԵՐԵՎՈՒՅԹ ՉԷ՚

Արխիվ 12-16

ՙՀԱԿ-Ի ՓԼՈՒԶՈՒՄԸ ՆՈՐ ՍԿՍՎՈՂ ԵՐԵՎՈՒՅԹ ՉԷ՚

Երեկ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հրդեհը չխոչընդոտեց, որպեսզի մեր հարցերն ուղղենք կուսակցության փոխնախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ:
-Դատելով մանդատներից հրաժարվողներից կամ ինքնաբացարկ հայտնողներից, կարելի± է ասել, որ ՀՀԿ-ի նախարարները կմնան իրենց տեղերում, թե±, այնուամենայնիվ, փոփոխություններ կլինեն:
- Դա միայն պարզ կլինի այն ժամանակ, երբ կձեւավորվի կառավարությունը:
- Ձեր կարծիքով ինչ տրամադրություններ են տիրում կոալիցիա կազմելու կամ չկազմելու հարցում:
- Կարծում եմ, որ ինչքան քաղաքական դաշտում համաձայնությունները շատ լինեն, այդ թվում նաեւ կոալիցիոն հասկացողությունները, այնքան ավելի կայուն քաղաքական իրավիճակ կլինի, որը մեր պետության համար անհրաժեշտ է ավելի արդյունավետ ծրագրեր իրականացնելու:
- Այսինքն Ձեր կողմից նշված իրավիճակները ունենալու համար, կա±ն տրամադրվածություններ կոալիցիա կազմելու համար:
- Դա ոչ թե տրամադրության խնդիր է, այլ քաղաքական սկզբունք է, եւ գտնում ենք, որ այն քաղաքական ուժերը, որոնք ժողովրդին խոստումներ են տվել կամ ձայներ են վերցրել ու խորհրդարան եկել, պետք է շահագրգիռ լինեն համատեղ աշխատելու, որպեսզի  կարողանան իրենց խոստումները կատարեն ժողովրդի առջեւ: Դա ոչ թե նոր ձեւավորված մոտեցում է, այլ եթե հիշում եք նորից ՀՀԿ իշխանական մեծամասնության պայմաններում նույնիսկ ընդդիմությունը նախարարներ ունեցավ, հանձնաժողովի նախագահներ եւ այլն: Այնպես, որ եթե մի փոքր միջկուսակցական մտածողություն ձեւավորվի քաղաքական ուժերի մեջ, ավելի շատ պետության մասին հոգ տանելու գաղափարախոսությամբ ընթանան, ապա լավ կլինի, որ փոխհամաձայնեցված, հասարակության առջեւ, իրենց պայմանավորվածություններում, այն ծրագրերը, որոնք իրագործելի է պետության ներսում, համատեղ ջանքերով հանդես գանք: Իսկ եթե ոչ, ապա կրկին որեւէ խնդիր չկա, ուստի Հանրապետական կուսակցությունը միշտ էլ, անկախ նրանից, թե ինչպիսի միավորումներ կստեղծենք, իր վրա պատասխանատվություն վերցնող քաղաքական ուժ է:
- Հնարավոր համարում եք, որ կլինեն նոր ինքնաբացարկներ:
- Ամեն ինչ հնարավոր է` եւ մեծ քանակով ինքնաբացարկներ կլինեն, բայց, համենայն դեպս, ինքնանպատակ հրաժարականներ չեն լինի:
- Ձեր կարծիքով, ինչով է պայմանավորված ընդդիմության ներսում առաջացած ճգնաժամային իրավիճակը:
- Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը ինչ-որ ճգնաժամային իրավիճակում է:
- Բայց չէ որ անընդհատ մարդիկ են լքում ընդդիմության շարքերը, ինքնաբացարկ են հայտարարում, մանդատակռիվ են անում, եւ այլն:
- Սովորաբար ընտրություններից հետո քաղաքական մի այլ պատկեր է լինում, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ, ինքն իր մոտեցումներով փորձում է իր ռազմավարությունը մշակել, եւ չեմ կարծում, որ դա ճգնաժամային մի ինչ-որ իրողություն է: Պարզապես գործընթացներ են, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ կարողանա ընտրություններից հետո իր գործունեությունը նոր իրավիճակին հարիր, իր մտածած ձեւով իրականացնի:
- Չեք կարծում, որ ՀԱԿ-ը գնում է դեպի փլուզում:
- Չեմ ցանկանում անդրադառնալ ՀԱԿ-ի գործունեությանը, եւ կարծում եմ, որ այն նոր սկսվող երեւույթ չէ:
- Բայց ինչու այն արտացոլվեց հենց ընտրություններից հետո եւ նման ակտիվ ձեւով:
- Որովհետեւ նրանք մեծ մտածումներ ունեին, որ բավականին լուրջ ընտրազանգված կարող են ունենալ, բայց փորձը ցույց տվեց, որ ընտրազանգվածը քիչ էր, եւ այն գալիս էր ի վերուստ, վերջին տարիների իրենց գործունեությունից եւ կատարած քայլերից:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ