Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ

ՙԵրեկվանից շրջանառության մեջ են մտել...

Արխիվ 12-16

Երեկվանից շրջանառության մեջ են մտել համառ լուրեր, որ ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը, չնայած քաղաքական ապահարզանից հետո Արամ Զ. Սարգսյանին հետագա քաղաքական բարի բախտ մաղթեց, սակայն ամենեւին էլ չի պատրաստվում ՀԱԿ-ը հեշտ ու հանգիստ թույլ տալ նրա ՙդավաճանությունը՚: Չնայած այստեղ էականը կուլ տալ-չտալը չէ: Պարզապես ասում են, որ ԼՏՊ-ն լրջորեն մտահոգված է Զավենիչի փողոց դուրս գալու եւ, նույնիսկ, փողոցային խժդժությունները ղեկավարելու պատրաստակամությունից: Իսկ այդ դեպքում, եթե նման փողոցային գործընթացներում Զավենիչը, հանդես գալով ծայրահեղ արմատականության դիրքերից, վերցնի լիդերությունը, ապա ԼՏՊ-ից վերջնականապես միայն տխուր հուշեր կմնան: Եվ ահա այդ մտավախությունից ելնելով էլ, համաձայն հիշատակված լուրերի, ԼՏՊ-ն իր յուրայիններին հանձնարարել է Զավենիչի դեմ քիչ-քիչ սկսեն կիրառել ՀՀՇ-ական զինանոցի բոլոր կեղտոտ քարոզչական տեխնոլոգիաները, ու փորձել հասնել նրան, որ փողոցի ՙհեղափոխականների՚ աչքերին Զավենիչը պատկերվի բացառապես Հուդայի կերպարով: Ու, թերեւս, այս հանձնարարականների արդյունքում է, որ մասնավորապես Լեւոն Զուրաբյանը երեկ արդեն իսկ մի շարք կծու հայտարարություններ-ակնարկներ է հղել Զավենիչի հասցեին:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ