Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ

ՀԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՎԵՐԱԾՎԵԼՈՒ Է ԹԱՆԳԱՐԱՆԻ

Արխիվ 12-16

ՙՀԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՎԵՐԱԾՎԵԼՈՒ Է ԹԱՆԳԱՐԱՆԻ

Արդեն անցյալ տարվանից Մատենադարանն ունի նոր շենք, իսկ հին շենքը հիմնանորոգվում է: Թե դրանից հետո ինչ նպատակով է շահագործվելու հին շենքը, փորձեցինք պարզել Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման եւ թվայնացման բաժնի վարիչ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԻՑ:
ին շենքը հիմնանորոգվում է, եւ ունենալու ենք շուրջ 11 ցուցասրահ, այդ թվումª ՙՎիրտուալ Մատենադարան՚ ցուցասրահը, որտեղ մեծ ասպարեզ է բացվելու կրթական ծրագրերի իրականացման համար: Արդեն կազմել ենք կրթական ծրագրեր դպրոցականների համար, որոնց մի մասը մտադիր ենք իրագործել քաղաքապետարանի հետ: Ինտերակտիվ ճանապարհով դպրոցականները կյուրացնեն այն ամենը, ինչ տեսնելու են Մատենադարանում: Առանձին ցուցասրահ է ունենալու արխիվային բաժինը, լինելու է հնատիպ գրքերի բացառիկ ցուցադրությունը: Մատենադարանն իսկապես ստեղծում է հասարակական լավատեսության մթնոլորտ: Իշխանությունների եւ հովանավորների ուշադրությունը Մատենադարանի հանդեպ առավել քան հուսադրող է:
- Հիմնանորոգման ընթացքում ի±նչ վիճակում եւ ի±նչ պայմաններում են գտնվում ձեռագրերը:
- Հիմա ամբողջ գիտական անձնակազմը, տպագիր եւ ձեռագիր ժառանգությունը տեղափոխվել է Մատենադարանի նոր մասնաշենք: Պահոցները միշտ լինելու են այդտեղ, որտեղ գործում են ջերմախոնավային պայմանակարգը վերահսկող սարքավորումներ, լուսային, անվտանգության եւ հակահրդեհային համակարգ: Հին մասնաշենքն ամբողջովին վերածվելու է թանգարանի: Հիմա այնտեղ լայնածավալ շինարարական աշխատանքներ են գնում: Հունիսին նախատեսում ենք հին շենքի բացումը, որը կլինի նույնքան նշանակալի, որքան նոր շենքի բացումը: Հիմա ցուցասրահը ժամանակավոր գործում է նոր շենքում, բայց, բացմանը զուգահեռ, ցուցադրական համակարգը կանցնի հին շենք: Նախատեսում ենք նաեւ բոլորովին նոր մակարդակի վրա դնել թանգարանային ընդունելությունը կամ թանգարանային մենեջմենտը: Մենք լինելու ենք ամենամեծ ցուցադրական համակարգերից մեկը: Սա նշանակում է, որ տուրիստական հոսքը եւ ազգային արժեքների հանրահռչակման ոլորտն է մեծանալու: Մի խոսքով` Մատենադարանը վերածվում է գիտական, մշակութային եւ կրթական մի մեծ կենտրոնի: Մեծ թվով երիտասարդներ, թանգարանագետներ, պատմաբաններ, բանասերներ են ընդունվել, եւ ներուժը, որ կա Մատենադարանում, կարծում եմ, բավարարելու է հսկայածավալ աշխատանքները հաղթահարելուն:
Չափազանց կարեւոր է, որ հիմնարկի տնօրինությունն աննախադեպ կարեւորություն է տալիս Մատենադարանի միջազգային գործունեությանը, նոր կադրերի պատրաստման բարդագույն խնդրին£ Անցյալ տարիներին Մատենադարանը մոտ 50 հոգանոց աշխատակազմ է ունեցել, այսօր աշխատակիցների թիվը հասել է շուրջ 260-ի, եւ դեռ նոր հաստիքներ են լինելու: Մատենադարանը միշտ եղել է միջազգայնորեն ճանաչված հեղինակավոր գիտական կառույց, բայց իր ակտիվ գործունեությամբ այսօր արդեն վավերացնում է իր միջազգային կարգավիճակըª դառնալով համատեղ ծրագրերի ու նոր գաղափարների մշակման եւ  իրագործման կենտրոն:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ