Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ

ՑԱՆԿԱՑԵԼ Է ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ, ԲԱՅՑ...

Արխիվ 12-16

ՙՑԱՆԿԱՑԵԼ Է ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ, ԲԱՅՑ...

Ինչպես տեղեկացնում է ՙԱռավոտ՚-ը, Շիրակի մարզի Բասեն գյուղի գյուղապետ Համլետ Պետրոսյանը մեծ պատմությունների մեջ էր ընկել գյուղի` 1906 թվականին հիմնված  եկեղեցին վերանորոգելու համար: Նա մեկնել էր ՌԴ, այնտեղ գտնվող համագյուղացիներից փող հավաքել եկեղեցին վերանորոգելու համար, ու, Հայաստան ոտք չդրած, օդանավակայանում նրան տեղեկացրել էին, որ դատախազություն է կանչված: Գյուղապետին զգուշացրել էին, որ առանց թույլտվության քանդել է հին եկեղեցին:
Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշել է, որ 13 տարի է` Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ է ու չի հիշում որեւէ դեպք, որ Մշակույթի  նախարարությանը ենթարկվող հուշարձանների պահպանության գործակալությունը Շիրակի մարզում մի եկեղեցի կամ մատուռ վերանորոգեր կամ քարը քարին դներ:
Այս խնդրին մանրամասն կանդրադառնանք հետագայում` ներկայացնելով բոլոր կողմերի կարծիքները:

Ռ. Թ.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ