Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ

ՙԿԻՆՆ ԱՐՄԱՏՆ Է ԱՇԽԱՐՀԻ՚

Արխիվ 12-16

ՙՙԿԻՆՆ ԱՐՄԱՏՆ Է ԱՇԽԱՐՀԻ՚

Վերջերս ՙԱրմենիա՚ հեռուստաընկերության ՙԵղբայրներ՚ հեռուստասերիալում հայտնվեց մի կերպար, ով շատ սիրվեց հեռուստադիտողի կողմից, հատկապես` աղջիկների եւ կանանց: Խոսքս հայտնի դերասանուհի Շաքե Թուխմանյանի եւ դերասան Ժան Նշանյանի որդի, օպերային երգիչ, դերասան ԱՐՄԱՆ ՆՇԱՆՅԱՆԻ մասին է, ում հետ մեր զրույցը  ծավալվեց բացառապես կանանց շուրջ: Երկար տարիներ Միացյալ Նահանգներում բնակվելուց հետո Արմանն անկեղծացավ, որ սիրում է հայուհու կերպարը: Համեմատականներ անցկացնելով տատիկի` օպերային երգչուհի Աննա Նշանյանի եւ մայրիկի` դերասանուհի Շաքե Թուխմանյանի, ինչպես նաեւ ժամանակակից հայ կնոջ միջեւ, Արմանը նշեց. ՙՏատիկիս ժամանակ ամեն ինչ ուրիշ էր: Նրանք ապրում էին արվեստով: Հիմա ամեն ինչ այլ է, եւ դա կնոջ խնդիրը չէ: Մարդիկ կորցնում են իրենց արժեքները, բնականաբար, դրա արդյունքում  յուրաքանչյուր սեռ նույնպես կորցնում է իր արժեքները: Կինն արմատն է աշխարհի: Տղամարդը կարող է մի քիչ անհարգալից լինել, իսկ կինը` չի կարող: Իսկ ինչո±ւ, որովհետեւ կինն ունի մեծ պարտականություններ: Կինն է աշխարհ բերում երեխա, կինը պետք է լինի մաքրության օրինակ: Դա ամենեւին էլ չի նշանակում, որ տղամարդը կարող է անել` ինչ ուզում է, իսկ կինը` ոչ: Եթե մի ընտանիքում կա մայր, հայր եւ երեխա, ապա կինը պետք է օրինակը լինի, թե ինչպես իրենց պահեն երեխան եւ տղամարդը: Սիրում եմ հայ կնոջ կերպարն իր թերություններով ու առավելություններով: Ես չեմ կարող այլ ազգի կնոջ հետ հարաբերություններ ունենալ, ամուսնանալ: Հայ կինն ինձ համար իդեալական կերպար է՚:
Արման Նշանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք ՙԶարուհի՚ ամսագրի մայիս-հունիս համարում, որն արդեն վաճառքում է:

ՏԱԹԵՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ