«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

ՙՙՈՉՆՉԱՑՎԵԼ ԵՆ ՅՈԹ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱՍՔՅԱՐ՚

Արխիվ 12-16


ՙՈՉՆՉԱՑՎԵԼ ԵՆ ՅՈԹ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱՍՔՅԱՐ՚



Շրջանառվող լուրերն այն մասին, որ սահմանի շփման գոտում ոչնչացվել են հակառակորդի վեց, նույնիսկ յոթ զինծառայող հաստատում է թուրքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ: Այս մասին վերջինս ՙԻրավունք՚-ի հետ զրույցում նշեց.
-Տավուշի մարզի Մովսես-Այգեպատ գյուղերի մոտ ադրբեջանական դիվերսիոն խմբերը մի քանի օր կրակ էին բաց թողնում մեր ուղղությամբ: Հակառակորդի դիպուկահարները սպանեցին մեր զինվորին: Հետո դիվերսիոն խումբը սահմանի վրա ավտոմեքենայի ուղղությամբ էր կրակել, որտեղ պատահաբար հայտնվել էին մեր երեք զինվորները: Դա քաղաքացիական ավտոմեքենա է եղել, իսկ սպանվածներն արձակուրդից էին վերադառնում: Այս ամենից հետո հայկական կողմը դիմել է կտրուկ պատասխանների եւ դրա արդյունքում մայիսի 1-2-ը ոչնչացվել են յոթ ադրբեջանցի ասքյար, իսկ 8-րդի մասին մեկն ասում էր, կարծես թե լսել է, որ եղել է, սակայն ճշգրիտ ապացույց չկա: Յոթ ադրբեջանցի զինվորների մեջ է եղել նաեւ կապիտան Սաբիր Հուսեյնովը, որը ղեկավարում էր այն զինվորներին, որոնք կրակում էին մեր գյուղերի վրա: Երեկ Ադրբեջանը լուր է տարածել, համաձայն որի` մայիսի 20-ին ավտովթարի հետեւանքով մահացել է երկու սպաª Բալաբեկ Մուրսալովը եւ Սաբիր Հուսեյնովը: Քանի որ Ս.Հուսեյնովը ներկայացված է որպես կապիտան, համընկնում է եւ անուն-ազգանունը, ապա մենք եկել ենք այն եզրակացության, որ սա հենց այն նույն Սաբիր Հուսեյնովն է: Նույնիսկ մեր կայքի տված լուրը հնչում է այսպեսª ՙՀայ զինվորների կողմից սպանված ադրբեջանական կապիտանը մեռավ՚:
- Իսկ այսօր ի±նչ դրություն է հայ-ադրբեջանական սահմանում:
- Այսօր լարվածությունը բավականին նվազել է: Երբ մերոնք դիմեցին նման վճռական պատասխան քայլի,  իրավիճակը շատ եւ շատ ավելի հանգիստ դարձավ: Փաստորեն, դա միակ ձեւն է ստիպել, որ թշնամին լռի ու իրեն հանգիստ պահի: Նույնիսկ ոչ համարժեք, այլ կասեի մեկի դիմաց պետք է ոչնչացվեն տասնյակը կամ գոնե մի քանի անգամ ավելին, որպեսզի նրանք հասկանան, որ անպատիժ նման քայլերը չեն մնում:
Ի դեպ, մեր աղբյուրները եւս տեղեկացնում են, որ այդ օպերացիայի արդյունքում, որն իրականացվել է Նուբարաշենում տեղակայված ստորաբաժանումներից մեկի հատուկ նշանակության ջոկատի կողմից ¥հասկանալի պատճառներով մանրամասները ներկայացնելուց զերծ ենք մնում¤, ազերիները կրել են կրկնակի մեծ կորուստ, քան մինչ այդ ունեցավ հայկական կողմը: Համաձայն նույն աղբյուրի` ադրբեջանական դիվերսիոն խմբին հաջողվել էր ականապատ տարածքն անցնելով` մտնել Հայաստանի տարածք: Սակայն հայկական հիշատակված ստորաբաժանմանը հաջողվել էր այդ խմբին արգելափակել ու մեկ-մեկ ոչնչացնել դիվերսանտներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ