«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ՈՒ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԵԼ ԷՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ՈՒ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԵԼ ԷՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 27-ի երեկոյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում  քաղաքացիներից ահազանգ էր ստացվել, որ Գայ եւ Չոբանքարա կամարների տարածքով անցնող չգործող ջրատարում տղամարդու դիակ կա: Այն, որ 1964 թ. ծնված Մայիս  Խաչիկյանը սպանվել էր հաստատում էին նրա մարմնի վրայի բռնության հետքերը:
Ոստիկանության ծառայողների կողմից ՙտաք՚ հետքերով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ այդ օրը, ժամը 15.00-ի սահմաններում, 1979 թ. ծնված Մարատ Մարգարյանն Մաշտոցի փողոցի թիվ 79 շենքի մոտ իր ՙՆիսան-Մարչ՚  մակնիշի ավտոմեքենայի սրահում, դանակի չորս հարվածով սպանել էր Մ. Խաչիկյանին: Զոհի դիակը գցելով ջրատարի մեջ, մարդասպանը փորձել էր փախչել հանրապետությունից: Մարատ Մարգարյանը հայտնաբերվել էր ՙԶվարթնոց՚ օդանավակայանում` Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ-ից մեկնելիս: Մարդասպանը խոստովանել էր իր արարքը եւ պարզաբանել, որ սպանել էր Մ. Խաչիկյանին ՙֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՚:

ՙՉԱՐԱՃՃԻ՚ ՎՆԱՍԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկ պայթյունից` վնասված 3 ավտոմեքենա: Այդպիսի տեսարան էր ներկայցել ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներին մայիսի 27-ին Դաշտենցի փողոցում գտնվող ավտոշուկայում: Վաճառքի հանված մեքենաներից մեկի տակ ինչ-որ մեկը ինչ-որ բան էր գցել: Արդյունքում. չպարզված առարկայի պայթյունից վնասվել էին ՙՏոյոտա Կորոլա՚ մակնիշի ավտոմեքենայի հետնամասը, ՙՌԱՖ-2203՚  մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան ապակին եւ անվադողը ու  ՙՖոլքսվագեն Գոլֆ՚ մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան երկու անվադողերը:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ