«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՉԻ ՀԵՌԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՉԻ ՀԵՌԱՆՈՒՄ

Վերջերս տարածված այն լուրերը, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը հեռացվում է պաշտոնից, քանի որ առանց տեղեկացնելու ԲՀԿ-ին ՀՀ նախագահի նստավայրում է եղել, հերքում է ԲՀԿ ՔԽ անդամ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ. ՙԱնիմաստ տեղեկությունները ես չեմ մեկնաբանում եւ ընդհանրապես խորհուրդ կտայի չճշտված տեղեկությունների եւ անիմաստ տեղեկատվությունների փոխարեն, լրագրողներն ավելի լավ է զբաղվեն իրենց մասնագիտական գործունեությամբ՚: Ինչ վերաբերում է Օլիմպիական կոմիտեի նախագահի եւ Անվտանգության խորհրդի անդամի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի  հնարավոր հեռանալուն, պարզվում է նույնպես որեւէ հիմք չկա. ՙԱյդ հարցը հերքվել է եւ նմանատիպ հարցերով կխնդրեի դիմել կուսակցության մամլո խոսնակին: Ես ընդամենը կուսակցության քաղաքական խորհրդի անդամ եմ՚:
Ասում են` առանց կրակ, ծուխ չի լինում, իսկ թե այս դեպքում ՙծուխն՚ ի±նչ հետեւանքներ կունենա ԲՀԿ-ի համար ով-ով, բայց Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի մամլո խոսնակները, հավանաբար, չգիտեն, այդ պատճառով խուսափում են հեռախոսազանգերից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏՃԱՌԸ ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ


Երեկ Երեւանի Շարուրի 37 հասցեում գտնվող ՙԷլեկտրոն՚ գործարանում տեղի է ունեցել պայթյուն եւ փլուզում, ինչի հետեւանքով փլատակներում հայտնված 64-ամյա Ազիզբեկ Բարսամյանը մահացել է տեղում, իսկ 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանը ծանր վիճակում տեղափոխվել է ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել: Իսկ թե ի±նչն է դարձել պայթյունի պատճառը դեռեւս պարզ չէ, այս մասին ՙԻրավունք՚-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից. ՙԴեռ որեւէ տեղեկատվություն չկա: Իսկ վարկածներ տալու իրավասու չենք, դրանով զբաղվում են համապատասխան մարմինները: Այս պահին մեր կողմից այնտեղ տարվող աշխատանքները ավարտված են՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ