«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

ՙՙՙՙՙՙԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ ՉԶԲԱՂՎԵԼ ՊՈԼԻՏԻԿԱ

Արխիվ 12-16

ՙԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ ՉԶԲԱՂՎԵԼ ՊՈԼԻՏԻԿԱ

Երեկ ՙՀայելի՚ ակումբի հյուրն էր ՙԺառանգություն՚ կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նախկին պատգամավորը խոսեց երեխաների իրավունքների, դրանց իրացման մասին, նշեց առկա խնդիրները, ուշադրություն դարձնելով ընտանիքում երեխաների նկատմամբ բռնության կիրառմանը: Խոսվեց նաեւ երեխաների կրթության իրավունքի մասին, հատկապես հաշմանդամ: Պատգամավորի կարծիքով հաշմանդամ երեխաների կրթության իրավունքը չի իրացվում այնպես, ինչպես պահանջում է օրենքը: Լրագրողներից մեկի այն հարցին թե Անահիտ Բախշյանը  անձամբ ինչ-որ բան ձեռնարկե±լ է երեխաների իրավունքների հետ կապված որեւէ հարց լուծելու, պատգամավորը պատասխանեց,-ՙԵս, ցավոք սրտի, հետաքրքրվել եմ ընդամենը մեկ երեխայով, որի հետ հատուկ դպրոցում շատ վատ բան էր եղել: Ես իմացել եմ այդ մասին, երբ ծնողը արդեն երեխային հանել էր դպրոցից՚:
Անահիտ Բախշյանի կարծիքով երիտասարդ սերունդը ոչ անդաստիարակ է, ոչ էլ փչացած: ՙԱմեն ժամանակաշրջան իր պայմաններն է թելադրում հասկանալու երեխային, երեխան իր ժամանակի սպունգն է, ինքը կլանում է այն, ինչ տեսնում է, լսում է: Երբեք երեխային մեղադրել չի կարելի, եթե ինչ-որ թերություն կա երեխայի մեջ, դա մեր մեծերիս թերությունն է: Երեխաների անդաստիարակության պատճառը ոչ միայն ընտանիքն է, այլ նաեւ հասարակությունը, լրագրողները, քաղաքական գործիչները՚:
Նախկին պատգամավորը հրաժարվեց պատասխանել քաղաքական որեւէ հարցի, պատճառաբանելով, որ նա այսօր առհասարակ ցանկություն չունի խոսելու քաղաքականությունից:

ԱՆՈՒՇ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ