«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ

Արխիվ 12-16


Մամուլում արդեն հնչել է տեղեկատվություն այն մասին, որ կոալիցիայից դուրս գալու իր հայտնի հայտարարության նախօրեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը միանգամայն հակառակ տրամադրություն է ունեցել: ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները եւս հաստատելով այդ լուրը, հավելում են նաեւ, որ նույն օրը ԲՀԿ ղեկավարը զրույցներ է ունեցել գործադիրը ներկայացնող իր որոշ կուսակիցների հետ եւ ասել, որ մնալու է կոալիցիայում: Ընդ որումª նույնիսկ ոչ թե իր պայմաններն է ներկայացրել ու որոշակի նոր նախարարություններ կամ, ասենք, վարչապետի աթոռ պահանջել, այլ մինչեւ այդ իր ունեցած գործադիր պաշտոնները պահպանելու դիմաց է, որ ԲՀԿ-ն կարող էր մնալ կոալիցիայում: Եվ ահա, ըստ նույն լուրերի, հաշված ժամերի ընթացքում ինչ-որ բան է տեղի ունեցել, որը 180 աստիճանով փոխել է պրն Ծառուկյանի տրամադրությունը: Մեր աղբյուրն ակնարկում է, որ պարզապես կոմպրոմատների մի ստվար դոսյե հանրությանը ներկայացնելու ակնարկ-սպառնալիք է եկել Ռոբերտ Քոչարյանի թեւից եւ դա ստիպել է ԲՀԿ առաջնորդին միանգամից փոխել կոալիցիա մտնելու հարցում իր տեսակետը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ