«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

ԾՆՆԴՅԱՆ ՆՎԵՐԻ ԽԵՐԸ

Արխիվ 12-16


ԾՆՆԴՅԱՆ ՆՎԵՐԻ ԽԵՐԸ



- Հարգելի° խմբագրություն, ամուսինս մասնագիտությամբ ծրագրավորող է: Երեք տարի առաջ  ծննդյան օրն ընկերը նվեր արեց` իր հաշվին հրավիրեց խաղատուն:  Ես եւ ընկերոջս կինը եւս գնացինք: Մոտ երկու ժամ խաղացինք, վերջում, հինգ հազար դրամ շահած, դուրս եկանք: Դրանից հետո  ամուսինս  որոշեց, որ ինքը պետք է հաշվարկի եւ հաշվարկով մեծ  գումարներ շահի: Իր այդ հաշվարկի արդյունքում կորցրեց աշխատանքը, մեքենան, ծնողների կողմից նվեր ստացած  ամառանոցը, անգամ` ամուսնական մատանին: Կուտակել է մեծ պարտքեր, ցանկանում է վաճառել  ամուսնության  ժամանակ գնած  բնակարանը: Տարիների  ընթացքում  ստեղծածը ՙնվիրեցինք՚ խաղատանը: Ինչպես կարող եմ այն ետ բերել:
Սուսաննա, ք. Երեւան
Նախեւառաջ, ցանկալի է ետ բերել ձեր ամուսնուն, որ հիվանդացել է մոլախաղերով եւ այս պահին երեւի ավելի  շատ ձեր կարիքն  է զգում: Ինչ վերաբերում է  խաղատանը  տանուլ տվածը ետ բերելուն, ապա  դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ կարողանաք ապացուցել, որ ձեր ամուսինը մոլախաղերին մասնակցել  է խաբեության, բռնության, սպառնալիքի ներքո:
Ավելին, օրենքի ուժով քաղաքացիների պահանջները, կապված ռիսկի վրա հիմնված խաղեր ՙմոլախաղեր՚ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու հետ, ենթակա չեն դատական պաշտպանության` բացառությամբ շահած գումարն ստանալու դեպքերի:
Հարկավոր է գիտենալ.
Մոլախաղերի  կազմակերպիչները տանուլ տված  գումարների հաշվին են  գոյատեւում:

ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼԵՎ ԳՐՈՒՊ՚ փաստաբանական գրասենյակի  գլխավոր տնօրեն
www.levgroup.am


Խմբագրության կողմից. Հաջորդ թեման վերաբերելու է կրոնի ազատությանը, դավանափոխությանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ