«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ

Արխիվ 12-16


Ասում են` ՙԺառանգության՚ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին հուսախաբված վիճակում է վերադարձել ԱՄՆ-ից: Չնայած` մինչեւ ԱՄՆ մեկնելն էլ Րաֆֆին իր երբեմնի հայրենակիցներից դժգոհ էր: Բան այն է, որ այս ընտրություններից հետո Րաֆֆին գլուխն է մտցրել, թե միայն ընտրակաշառքների պատճառով ինքը խորհրդարանում մեծամասնություն չստացավ, հետեւաբար` եւ հետայսու ԼՏՊ-ի փոխարեն հենց ինքը պետք է ղեկավարի Արեւմուտքից եկող ՙհեղափոխական՚ գործընթացներն ու անձամբ տնօրինի այդ նպատակով հատկացվող ֆինանսական միջոցները: Սակայն Հայաստանում ԱՄՆ դեսպանը այցելեց Րաֆֆիին ու խորհուրդ տվեց տեղափոխվել իրական աշխարհ: Եվ ահա դեսպանի այդ քայլից ՙնեղված՚ Րաֆֆին հասավ հեռավոր ամերիկաները, ու նույնիսկ, ասում են, այնտեղ  մի լավ ՙբամբասեց՚ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հասցեին, թե նա անկարող է, բոլոր համապատասխան միջոցներն ունենալով չի կարողանում Հայաստանում նույնիսկ մի փոքրիկ ընդվզում սարքել, էլ ուր մնաց ՙհեղափոխություն՚: Սակայն այդ նույն աղբյուրները պատմում են նաեւ, որ Րաֆֆիի այդ տրտնջոցներին ուշադրություն դարձնող չի եղել: Պարզապես խորհուրդ են տվել վերադառնալ Հայաստան ու հրաժարվել ինչպես ՙհեղափոխական լիդերի՚, այնպես էլ երկրի նախագահ դառնալու հույսերից: Րաֆֆին էլ ցավը սրտում օրերս հայտարարեց, որ չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը, բայց եւ որպես ՙփոքրի վրեժ՚, բերանից փստացրեց, թե ՙնարնջագույնները՚ զբաղված են նախագահի թեկնածուի որոնումներով:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ