«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում «Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

Վաղուց չէինք լսել ՙՀՀՇ-ի պոլի փետերի...

Արխիվ 12-16


Վաղուց չէինք լսել ՙՀՀՇ-ի պոլի փետերի՚ բանաձեւի հեղինակ, ժամանակին ամբողջ խորհրդարանի թմբկաթաղանթները պայթեցնող ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻՆ: Եվ ահա վերջինս հայտնեց իր հեղինակավոր կարծիքը պատգամավորական գործունեության վերաբերյալ. ՙԵս զարմանում եմ, երբ պատգամավորից պահանջում են մասնագիտական բարձր կարողություններ: Նա պետք է ունենա լայն աշխարհայացք, շատ հարցերի մասին ունենա պատկերացում, այլապես կքվեարկի մի օրենքի օգտին, իսկ մյուսների քվեարկության ժամանակ ասելիք չի ունենա՚: Դե, իհարկե, մասնագիտական կարողություն ունեցող պատգամավորը Սադոյանի համար անպատկերացնելի է, եւ, երեւի թե, նա մինչեւ հիմա համոզված է, որ 1990-ին խորհրդարան անցած իր ասած ՙՀՀՇ-ի պոլի փետերը՚ շատ լայն աշխարհայացք ունեին: Այնքան լայն, որ 70 տարվա ընթացքում Պորտուգալիայի մակարդակի հասած Հայաստանից թողեցին միայն կոտոշներ ու սմբակներ:
Դե, իսկ այն, ինչը ԼՏՊ-ի օրոք չհասցրին դարձնել նորաթուխ օլիգարխների բաժին, այդպիսին դարձնելու էստաֆետը չդադարեց ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ օրոք: Երբ Հանրային խորհուրդը լսում էր Փակ շուկայի հարցը, ի հայտ եկավ պատմական հուշարձան հանդիսացող շինությունների մասին պարզապես շոկային տեղեկատվություն: Պարզվում է, որ սեփականաշնորհված են 25 հազար հուշարձաններից 6 հազարը, որից 5800-ի դեպքում ընդհանրապես չկա պայմանագիր սեփականատիրոջ հետ հուշարձանը` որպես այդպիսին պահպանելու վերաբերյալ: Դե, հիշենք, թե 2000-2005 թվականներին ինչպիսի կոտորածի մատնվեց հին Երեւանը, ու պարզվում է, որ 5000-ից ավելի պատմական շինություններ ոչնչով իրավաբանորեն պաշտպանված չեն: Մնում է զարմանալ ու զամանալ, բայց հուսալ, որ գոնե հիմա, երբ այդ ամբողջ տեղեկատվությունը իմի է բերված, տրվելու է համապարփակ լուծում, որը կբացառի 2000-2005-ի սահմռկելի քանդարարության կրկնությունները:
Շատերը վրդովվել էին` իմանալով այն խայտառակության մասին, թե ինչպես ամբողջ ընտանիքի ներկայությամբ դատախազ ՄԵՍՐՈՊ ՄԱՆՐԻԿՅԱՆԸ, մի խումբ հանցակիցներով հանդերձ, դաժան հաշվեհարդարի էր ենթարկել լրագրող Ռուբեն Գրձելյանին: ՀՔԾ-ն վերջապես տեղեկացրեց, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով է գործը հարուցված` 117-րդ (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ): Զարմանալի է, որ թեեւ առանձնահատուկ ցինիզմով կատարված խուլիգանությունն ակնհայտ է, Մանրիկյանի դեմ քրգործը հարուցվել է այնպիսի հոդվածով, որով նախատեսված է, բառիս բուն իմաստով, մանրիկ պատիժ:
Մեզ անզարմանք չթողեց եւ դաշնակցական ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ: Անդրադառնալով Օբամայի կողմից Դավութօղլուին մատով կանչելու փաստին` նա հայտարարեց. ՙԵս համոզված եմ, որ Օբաման շատերին կարող է մատով կանչել, կամ Սարկոզին ծամոն ծամելով հասել էր Անկարա եւ իրենք վիրավորվել էին: Սակայն ֆրանսիացու կամ ամերիկացու համար դրանք դիմացինի նկատմամբ արհամարհանքի դրսեւորումներ չեն՚: Անշուշտ, թուրքերին ցանկացած արհամարհանք ու վիրավորանք էլ հասնում է, բայց զարմանալի է, որ Կիրո Մանոյանը դա այլ կերպ է ընկալում: Հետաքրքիր է, իսկ ինքը` Մանոյանը, կհանդուրժի±, եթե ինչ-որ մեկը իրեն մատով կանչեր... Չնայած` ինչու զարմանանք, եթե նույն Մանոյանը դատապարտելի է համարել Արծվիկ Մինասյանի կողմից խայտառակ գոմիկանոցը հրկիզած երիտասարդների համար գրավ մուծելը:
Քանի որ հիշատակեցինք որոշ դաշնակցականների կողմից Արծվիկ Մինասյանի նկատմամբ այսպիսի զարմանալի վերաբերմունքը, չենք կարող անտեսել եւ Նյու Յորք փախած ոմն հայազգի թափթփուկի ստորագրահավաքը, որով Արծվիկ Մինասյանի քայլի համար առաջարկվում է ՀՅԴ-ին հեռացնել Սոցինտերնից: Հսկայական հաջողություն է արձանագրել սույն թափթփուկը. երեք շաբաթվա ընթացքում 116 հոգի են ստորագրել դա, որոնցից մեկ երրորդը` այլազգիներ: Դե ինչ, մեր ժողովրդի մեջ` ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի, ընդամենը այդքան քոքված տականքներ գտնվեցին, ինչ արած: Բայց արի ու տես, որ նույն կերպարանքը համացանցում գլուխ է գովում, թե ԱՄՆ բարձրագույն պետական մարմիններին իր բազում նամակների ու հեռախոսազանգերի շնորհիվ է, որ ՀԻԼԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ Երեւանում առանձնազրույց է ունեցել... տխրահռչակ Ծոմակի հետ, որի գարշելի գոմիկանոցն էլ հենց մեր բոլոր գրանտածիծների այդպիսի վայնասունի առարկա էր: Դե ինչ, զարմանալով հանդերձ, ճիշտն ասած, հակված եմ հավատալու, քանի որ ԱՄՆ իշխանության համար մի քանի թափթփուկների ձայնը իրենց ՙիրավունքների՚ վերաբերյալ ավելի լսելի է, քան համահայկական պահանջը` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ