«Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ

ՙՙԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏԱՐՀԱՆԵԼ՚

Արխիվ 12-16

ՙԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏԱՐՀԱՆԵԼ՚

ՙՏավուշի մարզի Գետահովիտ գյուղում սողանքներ նկատվել են դեռեւս 1994 թվականից: Սակայն վերջին շրջանում սողանքներն ակտիվացել են, որոնց հետեւանքով ավերվել են շինություններ, տներ: Օրական սողանքներն ավելի ու ավելի են ակտիվանում: Դիմել ենք ե°ւ վարչապետին, ե°ւ նախագահին, արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ պարբերաբար գալիս ու արձանագրում են, բայց ոչ մի օգնություն դեռեւս չկա: Իսկ տարհանված բնակչության համար պատասխանել են, որ 2013-2014թթ. ընթացքում նոր միայն փոխհատուցումներ կտան: Բայց հո սողանքը չի սպասում այդ նախատեսված ժամանակին, օրեցօր գյուղի վիճակն ավելի ու ավելի է վատանում՚,- մեզ հետ զրույցում նշեց Գետահովիտ գյուղի գյուղապետ ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆԸ:
Պարզելու համար թե ինչպե±ս են պատրաստվում վերոնշյալ խնդրին լուծում տալ, դիմեցինք ԱԻՆ բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության պետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՄԻՇՅԱՆԻՆ, ով էլ մասնավորապես նշեց.
- Մեր նախարարության կողմից այդ խնդիրը բարձրացվել է կառավարությունում: Մի քսան օր առաջ վերջին անգամ էլի անդրադարձել ենք այդ խնդրին եւ որոշել, որ անհրաժեշտ է բնակչությանը տարհանել եւ անհրաժեշտ միջոցներով ապահովել: Խնդրով վերջնական զբաղվում է քաղաքաշինության նախարարությունը, այսինքն իրականացվելու է հաշվարկ, թե բնակիչներին ինչ գումար է անհրաժեշտ եւ ըստ այդ, ներկայացվելու է կառավարություն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ