«Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ

ԵՌՅԱԿԸ ԸՆԴԳԾՎԱԾ Է` ԻՍՊԱՆԻԱ, ԳԵՐՄԱՆԻԱ, ՀՈԼԱՆԴԻԱ

Արխիվ 12-16


ԵՌՅԱԿԸ ԸՆԴԳԾՎԱԾ Է` ԻՍՊԱՆԻԱ, ԳԵՐՄԱՆԻԱ, ՀՈԼԱՆԴԻԱ



Եվ այսպես, այսօր Լեհաստանում եւ Ուկրաինայում մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչ փուլը:
Հունիսի 8-ին կկայանան Լեհաստան-Հունաստան եւ Ռուսաստան-Չեխիա հանդիպումները (հիշեցնենք, որ առաջին հանդիպումները կայանալու են ժամը 20-ին, երկրորդ հանդիպումները` ժամը 22:45-ին): Հունիսի 9-ին կհանդիպեն Հոլանդիա-Դանիա, Գերմանիա-Պորտուգալիա զույգերը: Հունիսի 10-ին կկայանան Իսպանիա-Իտալիա,  Իռլանդիա-Խորվաթիա խաղերը: Հունիսի 11-ին կմրցեն Ֆրանսիա-Անգլիա եւ Ուկրաինա-Շվեդիա զույգերը:
Ուշադիր կհետեւենք Եվրոպայի առաջնության ընթացքին, կներկայացնենք մասնագետների կարծիքներ, իսկ այսօրվա մեր զրուցակիցը ՙՖուտբոլ 365՚ թերթի գլխավոր խմբագիր ԳԵՎՈՐԳ ԲՈՒՌՆՈՒՉՅԱՆՆ Է:
-Չեմպիոնների լիգայում, կարելի է ասել, հաղթեց պաշտպանական` ՙՉելսիի՚ խաղաոճը: Ըստ Ձեզ` նույնը կարո±ղ է տեղի ունենալ Եվրոպայի առաջնությունում:
- Չեմ կարծում. ամեն դեպքում սա 16 թիմի մրցաշար է, կարճաժամկետ է: Կարող է պաշտպանական ֆուտբոլը հաղթել, բայց նորմալ գրոհային ֆուտբոլի կողմնակիցներն էլ բավականին առաջ կգնան: Ու դժվար է կանխատեսել, թե վերջում ինչ կլինի:
- Ո±ր թիմերին կարելի է ֆավորիտ համարել:
- Վերջին չորս տարվա զարգացումները ցույց են տալիս, որ եռյակը մի տեսակ ընդգծված է` Իսպանիա, Գերմանիա, Հոլանդիա: Այդ պայքարին կարող է միանալ Ֆրանսիան, եւ Պորտուգալիան էլ վատ հավաքական չունի, բայց, այսպես ասած, մահվան խմբում է ընդգրկված: Եթե այլ խմբում լիներ, կարելի էր իրեն էլ դասել ֆավորիտների թվին:
- Հայաստանի հավաքականի վերջին ընկերական հանդիպումները ի±նչ ցույց տվեցին:
- Առաջին անգամ կարելի է ասել, որ արդեն Հայաստանի հավաքականը կարողանում է մրցակցին հաղթել կարգով: Ղազախստանի հետ խաղում հանգիստ 3 գոլ խփեցինք, որից հետո մարզիչն անցավ փորձարկումների: Իսկ հույների հետ խաղում պրոբլեմներ ունեցանք առաջին խաղակեսում, բայց չմոռանանք` գործ ունեինք ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 14-րդ տեղում ընթացող թիմի հետ, որը վերջին 25 խաղում կրել է ընդամենը 1 պարտություն:
- Հունիսի 6-ին հրապարակված ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 4 աստիճանով: Մայիսի 31-ին հայ ֆուտբոլիստներն ընկերական խաղում 0:1 հաշվով զիջեցին Հունաստանին (ՖԻՖԱ-ի աղյուսակում 15-րդ տեղում է), իսկ հունիսի 5-ին 3:0 հաշվով պարտության մատնեցին Ղազախստանին (ՖԻՖԱ-ի աղյուսակում 141-րդ տեղում է):
- Դա ընդհանրապես մի քիչ բարդ հաշվարկի մեխանիզմ ունի, բայց, ի տարբերություն նախորդ տարիների, երբ հաշվարկվում էր նախորդ երկար տարիների արդյունքների հիման վրա, 2008 թվականից արդեն հաշվարկվում է նոր մեխանիզմով. հաշվի են առնվում վերջին երկու տարվա  արդյունքները, եւ մենք բավականին հաջող արդյունքներ ունենք: Եթե հաղթեինք հույներին, կհայտնվեինք երրորդ տասնյակում, պարտվեցինք եւ իջանք 51-րդ հորիզոնական: Հաջորդ հաշվարկի ժամանակ մեր 579 միավորը կդառնա 560, եւ 3-4 տեղով կիջնենք: Ղազախստանին հաղթելուց հետո մենք -19 միավոր ունեցանք, իսկ պարտվելու դեպքում 6-րդ տասնյակից էլ դուրս կմնայինք: Ընտրական մրցաշարերի ժամանակ ցույց տված արդյունքները չորս անգամ գերազանցում են ընկերական խաղերին ցույց տված արդյունքներին: Դրան ընդհանրապես ուշադրություն դարձնել պետք չէ. ընդամենը երկու տարին մեկ անգամ այդ գործակիցները հաշվի են առնվում աշխարհի եւ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերից առաջ կազմվող զամբյուղները կազմելիս: Եվ շատ լավ է, որ մեր հավաքականի գլխավոր մարզիչն էլ այդ գործակիցներին մեծ ուշադրություն չի դարձնում: Մինչդեռ մեզ մոտ, չգիտես ինչու, ժամանակին դա ցավագին էր ընդունվում:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ