«Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ

ՀԱՅԱՖՈԲԻԱ, ԹԵ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿՐԻՄԻՆԱԼ

Արխիվ 12-16

 


ՀԱՅԱՖՈԲԻԱ, ԹԵ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿՐԻՄԻՆԱԼ



Մեկ ամիս հազիվ է բոլորել այն դեպքից հետո, երբ արյունալի բախման հետեւանքով Սոչիում դանակահարվել էր քաղաքում հայտնի արեւելյան մարտաձեւի վարպետ 24-ամյա Յուրի Գարանյանը: Կռիվը սկսել այն բանից հետո, երբ մի խումբ դաղստանցի երիտասարդներ փողոցում վիրավորել էին Գարանյանի ընկերոջ կնոջը: Մտահոգված լինելով ազգամիջյան թշնամության արդյունքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից` քաղաքային իշխանությունները որոշել էին ՙկլոր սեղանի՚ շուրջ հրավիրել երկու ազգերի ներկայացուցիչներին:
Եվ ահա օրերս Մոսկվայի հարավում անհայտ անձինք խուլիգանական նկատառումներով գազային ատրճանակից կրակ էին բացել Հայաստանի քաղաքացիների վրա:
Ըստ շրջանառվող լուրերի` հանցագործներն ինչ-որ բան չէին կիսել Հայաստանի 2 քաղաքացիների հետ …
Այդ դեպքից մեկ օր առաջ էլ տեղացիները գեներալ Բելաովի փողոցում  ծեծկռտուք էին սկսել Հայաստանից ներգաղթածների հետ: Գործի էին դրվել դանակները: Երկու տուժածներին տեղափոխել են Սկլիֆոսովսկիի անվան ինստիտուտ, իսկ Հայաստանի 10 քաղաքացիներին ձերբակալել էին:
Հունիսի 7-ի երեկոյան Ս. Պետերբուրգում երիտասարդական խնջույքի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում սիրած աղջկա ձեռքում հայտնված դանակով սպանվել էր Լյովա Twice անունով հայտնի ռեփեր Լեւոն Պապյանը…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ