«Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿՆ Է ՖՐԱՆՍԻԱ, ԻՍՊԱՆԻԱ, ԻՏԱԼԻԱ

Արխիվ 12-16


ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿՆ Է ՖՐԱՆՍԻԱ, ԻՍՊԱՆԻԱ, ԻՏԱԼԻԱ



Այսօր Երեւանում կայանալու է 2013թ. ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Անդորրա ընտրական խաղը, որում Հայաստանի հավաքականն ունի միայն մեկ նպատակ` հաղթել: Երեկ կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարեց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ ՌԱՖԱՅԵԼ ՆԱԶԱՐՅԱՆԸ:
Գլխավոր մարզիչը նշեց, որ  Անդորրայում կայացած խաղը  ամենադժգույն խաղերից մեկն էր. ՙՇատ դժվարությամբ տրվեց մեզ հաղթանակը: Վաղը մեզ սպասվում է շատ բարդ հանդիպում՚: Երիտասարդական հավաքականը խաղալու է նույն սխեմայով, որն ընտրել է ազգային հավաքականը:  
ՙՄեր հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը խաղում է Հայաստանի առաջնությունում: Լեգեոներներից մի քանիսն իրենց առաջնությունները շուտ են վերջացրել: Դա նշանակում է, որ  նրանք գուցե այդքան էլ լավ մարզավիճակում չլինեն: Բայց ընդհանուր առմամբ թիմի մարզավիճակն այժմ կայուն եմ գնահատում: Տեղացի ֆուտբոլիստներն ավելի թարմ վիճակում են՚:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը շատ լավ մեկնարկեց Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում, սակայն նախորդ երկու հանդիպումների ժամանակ արդյունքները չգոհացրեցին:
Մարզումներն անցել են իրենց հունով: Այս պահի դրությամբ ֆուտբոլիստները ոչ մի խնդիր չունեն, վնասվածքներ չունեն: ՙԱյս պահին դեռեւս որոշված չէ վաղվա խաղում մեր կազմը: Ընդհանուր 25 ֆուտբոլիստ են, բայց պետք է ընտրվի 15-ը՚,- նշեց գլխավոր մարզիչը:
Իսկ հաղթանակին կնպաստի բարձր կենտրոնացվածությունը, տրամադրվածությունը եւ թիմի  արագությունը: Ընտրական մրցաշարի 3-րդ խմբում Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 8 միավորով 4-րդ տեղում է, սակայն Անդորրային հաղթելու դեպքում կբարձրանա երկրորդ տեղ:
Մենք եւս մի քանի հարց ուղղեցինք գլխավոր մարզչին:
- Հրավիրված ֆուտբոլիստները ի±նչ մարզավիճակում են:
- Մեծ մասը հանդես է գալիս մեր առաջնությունում, եւ նրանք լավ մարզավիճակում են, միայն Մասիս Ոսկանյանը եւ Գեւորգ Բադալյանն են, որ լեգեոներ են եւ  մի փոքր զիջում են տեղացիներին:
- Կա±ն ֆուտբոլիստներ, ովքեր կարող են համալրել հավաքականը:
- Մենք միշտ հետեւում ենք եւ կազմը ընտրում ենք այնպես, որ 12-ից 14 ֆուտբոլիստ իրավունք ունենան հանդես գալ նաեւ մյուս փուլում:
- Մինչեւ 19 տարեկանների հավաքականից խաղացողների ընդգրկե±լ եք:
- Չորս-հինգ հոգի այս պահին կան:
- Իսկ, օրինակ, պաշտպան Թաթոյանը կընդգրկվի± հավաքականում:
- Այս հավաքին չկա, բայց ապագայում` հնարավոր է:
- Իսկ ընկերական հանդիպումներ չե±ն պլանավորվում:
- Կցանկանայինք մինչեւ Ուելսի հետ հաջորդ խաղը մեկ ընկերական հանդիպում անցկացնել:
Ինչպես ֆուտբոլասերը տեղյակ է, հունիսի 8-ին Ուկրաինայում եւ Լեհաստանում մեկնարկեց 2012 թվականի Եվրոպայի առաջնությունը: Երեւի առայժմ ամենամեծ անակնկալը կարելի է համարել առաջնության ֆավորիտներից Հոլանդիայի հավաքականի պարտությունը Դանիայի հավաքականից` 0:1: Եվ մենք Ռ. Նազարյանին դրա վերաբերյալ նույնպես հարցեր ուղղեցինք:  
- 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի Հայաստանի մրցակիցներ Իտալիայի եւ Չեխիայի հավաքականների խաղից ի±նչ տպավորություն ստացաք: Իհարկե, Իտալիան ամեն դեպքում շատ ավելի հզոր է:
- Մի խաղով դժվար է կարծիք կազմել, բայց Դուք ճիշտ եք նկատել, որ Իտալիան շատ ավելի հզոր թիմ է: Չեմ ցանկանում դեռեւս գնահատական տալ չեխերի խաղին, իսկ Իտալիան երեկ ինձ շատ դուր եկավ, բայց ամենակազմակերպվածը Դանիան էր: Ընդհանուր առմամբ, դեռեւս ամենահաջողվածը Իտալիա-Իսպանիա խաղն էր:
- Իսկ որ թիմերին եք ֆավորիտ համարում: Ո±րն է, ըստ Ձեզ, լավագույն եռյակը:
- Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա:
Այսօր կկայանան A խմբի Հունաստան-Չեխիա եւ Լեհաստան-Ռուսաստան, իսկ վաղը` B խմբի Դանիա-Պորտուգալիա եւ Հոլանդիա-Գերմանիա, հունիսի 14-ին C խմբում կկայանան Իտալիա-Խորվաթիա եւ Իսպանիա-Իռլանդիա, հունիսի 15-ին D խմբում` Ուկրաինա-Ֆրանսիա եւ Շվեդիա-Անգլիա հանդիպումները, հիշեցնենք, որ առաջին հանդիպումները կայանալու են ժամը 20-ին, երկրորդ հանդիպումները` 22:45-ին: Իսկ ահա երրորդ տուրի բոլոր հանդիպումները կայանալու են 22:45-ին:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ