«Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ

ՙԲՐԻՏԱՆԻԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Արխիվ 12-16

ՙՙԲՐԻՏԱՆԻԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը հայտնաբերել է հռչակավոր ռազմական փորձագետ Ջոն Մակինլայի ուշագրավ հետազոտությունը, որը վերաբերում է Բրիտանիայի ապագային. ՙ2015-ից հետո.

Բրիտանիայի անվտանգության հաջորդ դարաշրջանը՚: Հեղինակը ուշադրություն է դարձնում Եվրոպայի ու, մասնավորապես` Մեծ Բրիտանիայի անվտանգության ոլորտում տեղի ունեցող տեղաշարժերին: Եթե մինչ այդ եվրոպական երկրների զինված ուժերը հիմնականում մասնակցում էին Եվրոպայից դուրս գործողությունների` աջակցելով ԱՄՆ-ի տարբեր աշխարհաքաղաքական ռազմական գործողություններում, ապա ընդամենը երեք տարի անց հարկադրված են լինելու խնդիրներ լուծել հենց երկրի ներսում: Դիտարկվում է այն տարբերակը, որ մասնավորապես զորքերն օգտագործվելու են Բրիտանիայի ներսում իրավիճակի կայունացման համար, եւ փորձագետը նշում է, որ հարկադրված կիրառվելու է նույն փորձը, որը բրիտանական զորքերը ձեռք են բերել Լիբիայում եւ այլ մահմեդական երկրներում: Այդպիսի սցենարները դիտարկվում են, քանզի հաշվի է առնվում Եվրոպայում մահմեդական ներգաղթյալների շատ արագ աճը եւ կանխատեսվում է, որ 2015-ից հետո նրանք այնպիսի հուզումներ են հրահրելու Եվրոպայում, որ պահանջվելու են զորքերի հատուկ օպերացիաներ:

Ա. Ա.

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ