«Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ

ՙԹՈՒՐՔԸ ՍՈՂՈՍԿՈՒՄ Է ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԸ ՍՈՂՈՍԿՈՒՄ Է ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆ


Մեր արնախում հարեւանների կեղտոտ ձեռքերը պարզվում է ոչ միայն հասնում են սահմանամերձ գյուղերին, այլեւ հենց քաղաքամայր Երեւանին:

Օրերս ավտոշուկայում հայտնվել են թուրքական ՀԴՄ-ներ,  մինչդեռ նման դեպքերը քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ համար բոլորովին էլ նորություն չէ. ՙՍա երկրորդ լուրն է արդեն, երեկ հաղորդագրություն տարածվեց, թե հասարակական տրանսպորտում 50 դրամանոցի փոխարեն ադրբեջանական 10 գյապիկ են տվել, որն արտաքին տեսքով նման է: Իհարկե, շատ մտահոգիչ է նման երեւույթները, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վերջերս` մայիսի 9-ի տոների նախաշեմին, փաստացի մարտահրավեր է եղել, երբ Երեւանի փողոցներից մեկում նկարվել է Ադրբեջանի դրոշը: Պարզապես արդեն դժվարանում եմ նման երեւույթները չար կատակների շարքում դասել: Ինչպես տեսնում ենք, ժամանակ առ ժամանակ Երեւանում ադրբեջանական ինչ-որ նշաններ են հայտնվում: Հիշում եմ նաեւ, թե ինչպես երեք-չորս ամիս առաջ տեսախցիկը ֆիքսել էր Երեւանում ադրբեջանական համարներով ավտոմեքենա՚: Ըստ քաղաքագետի, սա ազգային անվտանգության տեսակետից բավական մեծ վտանգ է. ՙՊետք է բավական լուրջ ուշադրություն դարձնենք, ընդ որում, անհրաժեշտ է նաեւ հասարակական իրազեկության որոշակի միջոցառումներ իրականացնել: Ցավոք սրտի, մեր հասարակությունը հաճախ չի տարբերակում օրինակ` Պարսկաստանից եկած մարդկանց ազգությունը: Իսկ կարող է լինել, որ նաեւ Պարսկաստանում բնակվող ադրբեջանցիների միջամտությամբ են այդ իրերը հայտնվում Երեւանում: Իրականում չգիտեմ անգամ ինչ մեկնաբանություն տալ, բայց այն, որ նման բոլոր երեւույթների աղբյուրը պետք է բացահայտվի եւ հնարավորինս շուտ, դա ակնհայտ է՚:
Ամեն դեպքում, հա°յ ազգ, գոնե թուրքաադրբեջանական հագուստն ու երաժշտությունը տարբերում եք, չէ, եկեք սկսենք դրանք բացառելուց, այլապես վաղը ազերին կբախի մեր դռները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ