«Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ

ՙՙՙՙՙՙՙՙՙՌՈՒՍԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՄԲ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼՈՒՅՍ ՈՒ ՋՈՒՐ ՉԿԱ

Արխիվ 12-16

ՌՈՒՍԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՄԲ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼՈՒՅՍ ՈՒ ՋՈՒՐ ՉԿԱ


Ռուսաստանի հայերի ՙՄիացում՚ կայքէջը սոցիալական ցանցերում անցկացրել են մոնիթորինգ, թե ռուսաստանաբնակ հայ երիտասարդները ինչ պատկերացումներ ունեն Հայաստանի եւ հայության վերաբերյալ:

Եվ պարզվում է, որ շատերը ոչ միայն հայերեն չգիտեն եւ մոռացել են հայկական ավանդույթները, այլեւ խիստ աղավաղված պատկերացումներ ունեն: Մեծամասնությունը չգիտի, թե քանի տառ կա հայոց այբուբենում, երբ է հայերի Զատիկը, արդյոք ուղղափա±ռ է Հայ առաքելական եկեղեցին, ինչքա±ն է Հայաստանի բնակչությունը եւ այլն: Առավել քան մեկ երրորդը համոզված է, որ Հայաստանում մինչեւ հիմա չկա էլեկտրականություն, խմելու ջուր, անհնար է օգտվել նորմալ կոմունալ ծառայություններից եւ այլն: Իսկ Հայաստանի եւ հայության մասին շատ տարածված են հետեւյալ միֆերը` իբր Հայաստանում գրեթե չի մնացել բնակչություն, բացառությամբ բոմժերի` բոլորը մեկնել են, Ռուսաստանը հայերի փոխարեն պատերազմել է Ղարաբաղում, հայկական բանակը ամբողջովին սոված է եւ այլն: Միակ բանը, ինչով Ռուսաստանի ցանկացած հայ ինքն իրեն հայ է համարում, դա այն է, որ Հայաստանն առաջինն է աշխարհում ընդունել քրիստոնեությունը, եւ որ 1915-ին տեղի է ունեցել ցեղասպանություն:
Փորձագետների կարծիքով` այդ տգիտությունն ու իրականությունից այդքան հեռու միֆերը արգասիք են կատարյալ տեղեկատվական սովի, ինչպես նաեւ տեղեկատվության պակասը լրացնելու ուղղությամբ իրենց լուման են ներդնում թուրքական եւ ադրբեջանական հատուկ ծառայությունները: Բնականաբար, Հայաստանում տիրող ահավոր վիճակի վերաբերյալ պատկերացումները ամրապնդում են նաեւ արտագաղթողները, ովքեր ինքնարդարացման նպատակով նույն Ռուսաստանում բոլորին ահավոր ստեր են պատմում: Ի դեպ, Ռուսաստանի հայ երիտասարդության մեծամասնությունը կամ երբեք չի եղել Հայաստանում կամ ծնողների հետ մեկնել է վաղ մանկության շրջանում:

Ա. Ա.

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ