«Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ

ՙՙՙՙՙՙՙՙՙՙՄԱՐԻԱՆՆԱ՚ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏՃԱՌԸ ՀԱՅՏՆԻ Է

Արխիվ 12-16

ՙՄԱՐԻԱՆՆԱ՚ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏՃԱՌԸ ՀԱՅՏՆԻ Է


ՙԵրկու երես՚ մամուլի տանը խոսվեց կարուսելների եւ գործարանների անվտանգության մասին:

Ասուլիսի հյուրերն էին Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կոմիտեի փոխտնօրեն Վլադիմիր Հովսեփյանը եւ նույն նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյան:
Բանախոսները նշեցին, որ Հայաստանում կա թվով 114 գրանցված կարուսել, որոնցից 95-ն արդեն անցել են փորձաքննություն: Ընդհանուր առմամբ մասնագետները վիճակը համարում են բավարար: ՙԱյս տարի համեմատաբար նախորդների, ավելի պարտաճանաչ են դարձել կարուսել շահագործողները, ժամանակին դիմում են համապատասխան մարմիններին եւ անցկացնում են այդ փորձաքննությունները՚:
Ինչ վերաբերվում է վերջերս ՙՄարիաննա՚ ընկերությունում տեղի ունեցած պայթյունին, ապա  մասնագետները նշեցին, որ ՙնախնական պատճառները արդեն հայտնի են: Կաթսան ավտոմատ համակարգից անջատվել է, հնոցում կուտակվել է գազ եւ երկրորդ անգամ կրկնակի այրում է տեղի ունեցել, որի հետեւանքով տեղի է ունեցել պայթյունը՚:

ԱՍՏՂԻԿ ԲԱԼԱՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ