«Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ

ՙԵՐԱԺԻՇՏԸ ՊԵՏՔ Է ԲԱԶՄԱԺԱՆՐ ԼԻՆԻ

Արխիվ 12-16

ԵՐԱԺԻՇՏԸ ՊԵՏՔ Է ԲԱԶՄԱԺԱՆՐ ԼԻՆԻ



Երգիչ ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆԸ, գործընկերներ Նարեկ Բավեյանի, Արմոյի եւ Ջոնիի հետ, հուլիսին հյուրախաղերով ԱՄՆ-ի հայ համայնքի համար հանդես կգա Լոս Անջելեսի ՙԱլեքս՚ թատրոնում: Դավիթի փոխանցմամբ` չնայած դեռ կոնկրետ որոշված չէ, թե ինչ ծրագրով են հանդես գալու, բայց կարծում է, որ կընտրի այն երգերը, որոնք այս տարիների ընթացքում սիրված են եղել հանդիսատեսի կողմից:
-Այնտեղ մեծ մասը սիրում է այն ոճը, որը եկել է Ձախ Հարութից ու Արամ Ասատրյանից: Բնական է, հայ ենք ու այդ երգերը պիտի լսենք` ինչքան էլ որ եվրոպական մտածելակերպ ունենանք ու արտասահմանյան երաժշտություն լսենք: Ես աշխատում եմ երգել իմ սրտի թելադրանքով` այն, ինչը որ ինձ դուր է գալիս, հետո նոր մտածել, թե լսարանն ինչ է պահանջում: Իմ սրտին դուր եկածն էլ կարող եմ այնպես մատուցել, որ թե° լսարանին եւ թե° ինձ դուր գա:

Դա կախված է նրանից, թե ինչ կերպ ես մատուցում երգը, ում հետ ես աշխատում, ով է գործիքավորում, ով է երգահանը, եւ ովքեր են աշխատում երգի ստեղծման վրա:
- Երգերիդ մեծամասնությունը մայրդ` Գայանե Աստվածատրյանն է գրում, հիմա ի±նչ նոր երգեր ունես:
- Վերջերս մայրիկը երկու նոր երգ է գրել, որոնք շատ եմ հավանում: Երկու նոր երգ էլ կա, որոնցից մեկը Արսեն Գրիգորյանն (ռոմանսների) է նվիրել, իսկ մյուսը` ընկերս` Հայկոն: Հիմա աշխատում եմ նոր ձայնասկավառակիս վրա:
- Գրեթե մեկ տարի առաջ թողարկեցիր ձայնասկավառակդ, որի հեղինակային իրավունքները, բնականաբար, չպահպանվեցին: Հնարավո±ր է, որ նոր էլեկտրոնային շնորհանդես անես:
- ՙՊիրատներից՚ չես կարող խուսափել: Համենայնդեպս, այս անգամ գիտեմ, թե ինչ կերպ կթողարկվի: Ինչքան էլ հետեւես, միեւնույն է, այն գումարները, որ ծախսում ես ձայնասկավառակի վրա, Հայաստանում չես կարողանում հետ բերել վաճառքով: Չեմ կարծում, որ այս վիճակը դեռ երկար կշարունակվի: Բայց եթե լինի, ապա հնարավոր է, որ ինտերնետային շնորհանդեսն ավելի ակտուալ եւ ձեռնտու լինի: Այնուամենայնիվ, ձայնասկավառակն ինձ համար կարեւոր է այն առումով, որ իմ հանդիսատեսը երգս լսի եւ ունենա ձայնասկավառակը: Այսինքն` մեկ այլ բան է ինտերնետից ներբեռնել, բոլորովին այլ բան, երբ քո ձայնադարանում ունենում ես քո սիրած երգչի ձայնասկավառակն` իր նկարով, երգերի անուններով, ինքնագրով: Օրինակ, ես իմ սիրած երգիչների ձայնասկավառակներն ունեմ իմ ձայնադարանում:
- Իսկ ո±ւմ ձայնասկավառակներն են:
- Իմ ձայնադարանը հարուստ է շատ տարբեր ոճերով, սկսած ժողովրդականից` մինչեւ ռոք: Իմ կարծիքով`  երաժիշտը պետք է բազմաժանր լինի, եթե անգամ երգում է մի ժանրում, պետք է ծանոթ լինի եւ սիրի տարբեր ժանրեր, սիրի այն ՙգիգանտ՚ երաժիտներին, որոնք աշխարհում ճանաչված եւ սիրված են:
- Այսօր ինչո±ւ Դավիթ Թուջարյանին չենք տեսնում տարբեր հեռուստատեսային նախագծերում: Օրինակ, որքան գիտեմ, ժամանակին նաեւ լրջորեն զբաղվել ես պարով:
- Այո°, զբաղվել եմ պարով, բայց կարծում եմ` հիմա դրա ժամանակը չէ: Ավելի շատ հիմա ժամանակս ուզում եմ տրամադրել նոր ձայնասկավառակիս, հյուրախաղերին, համերգներին, նոր երգերին ու տեսահոլովակներ նկարահանելուն:
- Հաճախ գործընկերներդ նմանատիպ նախագծերում եւ սերիալներում նկարահանվելը գովազդի մի տարբերակ են համարում:
- Ամեն մարդ ինքն է որոշում իր երաժշտական ուղին: Հետո` կան էտապներ, որոնք անցնելուց հետո երգչին բերում են ճանաչում: Սկսնակի համար հետաքրքիր է, որ իրեն ճանաչում են, բոլորի ուշադրության կենտրոնում է: Բայց  տարիների ընթացքում այդ ճանաչվածությունը կարող է հոգնեցնել. իսկապես այդքան էներգիա, որ ուղղված է լինում դեպի հայտնի անձնավորությունը, հոգնեցնում է: Իմ, նաեւ շատ հայտնի մարդկանց մոտ անցել են այդ էտապները: Ինձ չեն գրավում այդ նախագծերը, որոնց ժամանակին վազելով գնացել եմ, քանի որ ինձ համար հետաքրքիր է եղել:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ