«Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ

ՙՙՙՙՙԿՐՈՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆԸ՚

Արխիվ 12-16

ՙԿՐՈՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆԸ՚

Վերջին շրջանում ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ համամասնական ցուցակում երկրորդ պատվավոր տեղում գտնվող Վարդան Օսկանյանին փողերի լվացում դեպքով մեղադրանքը ոմանց զարմացրեց, իսկ շատերին բավական տրամաբանական թվաց: Պարզվում է, որ սա էլ բավական չէր, դեռ այս ամենն ունի շարունակություն: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են. ՙՔրեական  գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված ՙՊոլիմեր Մատերիալս՚ եւ ՙՀանթսման  Ինթերնեյշնլ՚ կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված ՙՀանթսման Բիլդինգ Փրոդաքթս՚  ՍՊԸ-ի 100 տոկոս  բաժնեմասը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարով փաստացի  վաճառելու, սակայն  գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձեւակերպումների արդյունքում  հարկային մարմնին չներկայացնելու, դրանից  հնարավոր առաջացող հարկային  պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ ՀՀ-ում թողնված եւ բացառապես  բարեգործության համար նախատեսված  այդ գումարից մոտ 1 մլն 135 հազար ԱՄՆ  դոլարը իրականում բարեգործական նպատակներին  չուղղելու,  չօգտագործելու, այդ գումարը ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի անդամ  Տիգրան Կարապետյանի  անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաեւ գումարների մի մասն  անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով՚:
Եղածն ավելի դրամատիկ երանգ չէր ստանա, եթե ՙՀանթսման  Ինթերնեյշնլ՚-ը չլիներ մորմոնական աղանդի հայտնի կորպորացիա: Իսկ, ըստ ՙՔայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնողական կենտրոն՚-ի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ, բոլորովին էլ  Վ.Օսկանյանի եւ մորմոնական կորպորացիա կապը նորություն չէր. ՙՏրամաբանական է, քանի որ կրոնական կառույցները ղեկավարում են մեր ղեկավարների մեծամասնությանը: Թեպետ, ես դրա մասին տեղյակ չեմ, բայց քանի որ ասում են, որ այդպիսի բան կա, ուրեմն շատ հավանական է: Հենց դրա համար էլ աղանդները Հայաստանում շատանում են՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ