«Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՓԱՍՏԵՐԸ ԿՀԱՍՏԱՏՎԵՆ

Արխիվ 12-16

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՓԱՍՏԵՐԸ ԿՀԱՍՏԱՏՎԵՆ

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի փողերի լվացման կասկածանքով քրեական գործընթացում մնացել է արեւմտյան դեսպանատների աջակցության հույսին: Ի դեպ, այս հարցի շուրջ դեռ գրանտակեր կազմակերպություններն ու արեւմտամետ կուսակցությունները տարօրինակ կերպով խիստ լռություն են պահպանում: Որոշ կառույցների առանձնահատուկ աջակցությունն ու մյուսների համառ լռությունը քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ բնական է համարում. ՙԱյն, որ Վարդան Օսկանյանը մնացել է արեւմտյան դեսպանատների եւ կազմակերպությունների հույսին, պարզ է: Նրա կապերը շատ ավելի մեծ են դրսում, քան Հայաստանում, որը ցանկալի չէ, բայց եւ բնական է: Իսկ այն, որ լռում են մյուսները, ըստ երեւույթին, զգում են, որ եղած փաստերն ու կասկածանքները Օսկանյանի ՙՍիվիլիթաս՚ ֆոնդի վերաբերյալ հնարավոր է հաստատվեն: Նրանք դառը փորձ ունենալով, շտապելով մեղադրել կառավարությանը` տարբեր, Աստված գիտի ինչերում, այս անգամ որոշել են սպասեն արդյունքին, որովհետեւ իսկապես փաստերը կարող են համոզիչ լինել՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ԱՆՏԵՂՅԱԿ Է


Այն ժամանակ, երբ պարզ է դառնում ՙՀանթսման  Ինթերնեյշնլ՚ մորմոնական կորպորացիայի պարագլուխ Ջոն Հանթսմանի կեղծ նվիրատվությունը ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամին, որի արդյունքում չլսված գումարներ են հայտնվում հիմնադրամի ՙբազմաչարչար՚ ղեկավար Վարդան Օսկանյանի հաշվեհամարին, տեղեկություն է տարածվում, որ հունիսի 17-ին տեղի կունենա Հայաստանի մորմոնների համագումար-կոնֆերանսը: Ի դեպ, համագումար-կոնֆերանսին պետք է ներկա լինեին ԱՄՆ-ից ժամանած ՙբարձրաստիճան՚ բազմաթիվ մորմոններ:
Թե արդյոք կայացավ այդ չարաբաստիկ հանրագումար-կոնֆերանսը, նույնիսկ ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության պետ ՎԱՐԴԱՆ ԱՍԾԱՏՐՅԱՆԸ չգիտի. ՙՄենք տեղեկություն չունենք: Նրանք սովորաբար չեն հայտնում, եթե ցանկություն չեն ունենում, քանի որ պարտավորություն չունեն՚: Իսկ որքանո±վ է հավանական, որ այդ հանդիպումը պետք է նվիրված լիներ Վ.Օսկանյանի պաշտպանությանը, մնում է միայն գուշակություններ անել, քանի որ Վ.Ասծատրյանը այս մասին որեւէ տեղեկություն չունի. ՙՆրանք տարին մեկ-երկու անգամ պարբերաբար համագումարներ անում են, իսկ ինչին պետք է այս մեկը նվիրված լիներ, տեղեկություն չունեմ՚:
Ստացվում է, որ վաղը կարող է մի համաշխարհային հռչակ ունեցող հզոր աղանդ ներխուժել Հայաստան ու մեր հողի վրա որոշել մեր բախտը, իսկ մենք այդպես էլ մնանք բանից անտեղյակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ