«Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ

ՙՙՙԲՀԿ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ Է ԿԱՍԵՑՎԵԼ

Արխիվ 12-16

ԲՀԿ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ Է ԿԱՍԵՑՎԵԼ

ԲՀԿ-ն գտել է կոալիցիայի մեջ չմտնելու, բայց միեւնույն ժամանակ նախարար ունենալու լավագույն բաղադրատոմսը: Այսուհետ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ԲՀԿ արդեն նախկին քաղխորհրդի անդամ Հրաչյա Ռոստոմյանը կվարի Սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնը: Վերջինս, փաստորեն, օրերս հրաժարվելով ԲՀԿ անդամակցությունից` այսօր արդեն նախարար դառնալու առթիվ իր ֆեյսբուքյան ընկերներից, եւ ոչ միայն, շնորհավորանքներ է ընդունում: Իսկ Հ.Ռոստոմյանի ԲՀԿ-ական գործընկերները դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չեն տեսնում: Այս մասին ԲՀԿ քաղխորհրդի անդամ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՙԻրավունք՚-ի հետ զրույցում նշեց. ՙԱկնհայտ է, որ սպորտի նախարար պետք է նշանակվեր ինչ-որ մեկը, որը կկարողանար նորմալ աշխատել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Բոլորս էլ գիտակցում ենք, որ ուղղակի անգնահատելի է Գագիկ Ծառուկյանի ներդրումը հայկական սպորտում եւ պետք է այդ պաշտոնում լինի այնպիսի մարդ, որը բնականոն հարաբերություններ կունենա ՀԱՕԿ նախագահի հետ, որպեսզի դրանից շահի ընդհանուր գործը` այն է` հայկական սպորտի հաջողությունը: Բնականաբար, ընտրությունը կանգ է առել Հրաչյա Ռոստոմյանի վրա, իսկ քանի որ ՙԲարգավաճ Հայաստանը՚ հայտարարել է, թե կոալիցիոն կառավարության կազմի մեջ չէ, ուստի տրամաբանական էր, որ պաշտոնավարման ընթացքում Հրաչյա Ռոստոմյանը պետք է կասեցներ իր կուսակցական անդամակցությունը: Այստեղ որեւէ սենսացիաներ փնտրել պետք չէ: Ընտրվել է այնպիսի մարդ, որի հետ Գագիկ Ծառուկյանը կցանկանար աշխատել՚:
Ահա եւ ԲՀԿ-ի ո°չ կոալիցիա, ո°չ ընդդիմություն վիճակի լավագույն արդյունքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ