«Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ

ՋԱՎԱԽՔՈՒՄ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՋԱՎԱԽՔՈՒՄ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԸ

Պարզվում է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին որոշել է Ադրբեջանի եւ Թուրքիայի օգնությամբ իրագործել իր երազանքն ու բավարարել խաղաղ ատոմը նվաճելու իր մոլուցքը: Վրացական ընդդիմությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ Վրաստանի Ասպինձա քաղաքի Խերթվիսիի շրջանում կառուցվում է ոչ թե հիդրոէլեկտրակայան, այլ ատոմակայան, մինչդեռ ՙՋավախք՚ հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆՆ այս տեղեկատվությանը հակված չէ հավատալ.
-Նախ տեղեկատվության մեջ ասված է, որ ատոմակայանը կառուցող հիմնական շահագրգիռ ուժերը Ադրբեջանն ու Թուրքիան են: Սակայն, շատ դժվար է ասել, որ Չեռնոբիլի եւ ՙՖուկուսիմա՚-ի աղետներից հետո, Թուրքիան կցանկանար իր սահմանին ատոմակայան ունենալ, չէ± որ Ասպինձան հենց Թուրքիայի սահմանի վրա է: Մյուս կողմից, ըստ Վրաստանի օպոզիցիայի, այդ ատոմակայանը կառուցելու պատմությունը, Վրաստանի իշխանությունները ծածուկ են պահում: Չեմ կարծում, որ դա ասեղ է, որ պահեն խոտի մեջ ու մարդիկ չգտնեն: Այնպիսի մի հսկա կառույցի մասին է գնում խոսքը, որ անհնար է թաքուն պահել, որովհետեւ օրերից մի օր այն պետք է բացահայտվի:
- Հնարավո±ր է, որ վրացական ընդդիմության մեծ աղմուկից հետո, եթե նույնիսկ այդպիսի ծրագիր ուներ վրացական իշխանությունը, ապա չիրագործվի:
- Եթե նրանք վախենում են այս ծրագրից, ապա տասնյակ միլիոնավոր կամ հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսելուց հետո ծրագրից հետ չեն կանգնի, դա էլ խելքին մոտ բան չէ: Չեմ կարծում, որ նաեւ հենց Վրաստանը ՙՖուկուշիմա՚ ԱԷԿ-ի աղետից հետո մտադրություն ունենա ատոմային էլեկտրակայան ունենալ: Չնայած դա կապ չունի, գուցեեւ ուզենա ունենալ, չգիտեմ...
- Այնուամենայնիվ, եթե տեղեկատվությունը հաստատվի, այն ինչպե±ս կանդրադառնա Ջավախքի վրա:
- Համենայնդեպս, կարծում եմ, որ այս տեղեկատվությունը ճշմարտությանը մոտ չէ, բայց Աստված մի արասցե, եթե ճշմարտությանը մոտ լինի, ապա դժվարին խնդիր կառաջացնի Ջավախքում: Նախ էկոլոգիական տեսակետից, քանի որ եթե աղետ լինի, ապա Ջավախքի մասին կմոռանանք առհավետ: Եվ երկրորդ` շատ վտանգավոր է այդ կառույցը նաեւ հենց որպես ՀԷԿ:
- Իսկ այս ամենի մեջ Թուրքիայի եւ Ադրբեջանի դերակատարությունը ո±րն է:
- Դժբախտաբար այդ բնույթի կառույցները թուրք կամ ադրբեջանական կազմակերպություններն են կառուցում: Կամ, եթե նրանք ամբողջապես մասնակից չեն, ապա անպայման դրա մի մասն են կազմում: Տարածաշրջանն արդեն նկատելիորեն համալրվում է թուրքական տարրով: Նշեմ, որ Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը, որ կառուցվում է, արդեն շոշափելի թուրքական տարրի առկայություն է ցույց տալիս Ջավախքում: Եվ, եթե այդ կառույցը եւս իրականանա, որը բավականին լուրջ եւ հսկայական մասշտաբի ռեսուրսներ պահանջող կառույց է, ապա թուրքական տարրն արդեն շատ լուրջ ներկայացվածություն կունենա տարածաշրջանում: Տեղական աշխատուժը համարյա չի կիրառվում այդպիսի մեծածավալ շինարարական ծրագրերում, եւ փորձը ցույց է տալիս, որ հիմնականում այդ աշխատուժը կամ թուրքական է, կամ ադրբեջանական:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ