«Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ

ՙԱՄԵՆԱՄԵԾ ՄՐՑՈՒՅԹԸ` ՊԱՐԱՐՎԵՍՏՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՄԵՆԱՄԵԾ ՄՐՑՈՒՅԹԸ` ՊԱՐԱՐՎԵՍՏՈՒՄ

Մեկ տարուց Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը կնշի ստեղծման 20-ամյակը: Տեղակայվելով գործունեության համար տարրական պայմաններ չունեցող տարբեր շինություններում` վերջապես 2010 թվականին բազմապիսի արհեստների տուն Կենտրոնը հաստատվեց հարմարավետ շենքում:
Նման պայմաններում արդյունավետ աշխատելը ոչ միայն ցանկալի, այլեւ պարտադիր է Կենտրոնի ուսուցիչների համար. հենց որ ծուլացան, կզրկվեն աշխատանքից: Գուցե մի քիչ դաժան, բայց, Կենտրոնի տնօրեն ԼՅՈՒԴՄԻԼԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ կարծիքով, ճիշտ քաղաքականություն է:  Նա ուրախությամբ հայտնում է, որ լավ ուսուցիչ ընտրելու մեջ իրեն ոչ ոք չի խանգարում. ՙՀենց մրցակցությունը, ավելիին հասնելու ձգտումն է, երեւի թե, որ խմբակավարներին դրդում է անընդհատ լինել պրպտումների մեջ, ձեռք բերել նոր գիտելիքներ եւ դրանք փոխանցել երեխաներին՚: Ուսումնական տարվա նախաշեմին` օգոստոսին, խմբակավարները տնօրենին ներկայացնում են ոչ միայն նախորդ տարվա իրենց կատարած աշխատանքը, այլեւ հանդես են գալիս նոր մտահղացումներով ու առաջարկություններով: Տարեկան երկու անգամ` հունվարին եւ հունիսին, երեխաները հանձնում են ստուգարքներ, իսկ երրորդ տարվա վերջին` քննություն, եւ ստանում վկայական: Այսօր Կենտրոնում անվճար հիմունքով տարբեր հմտություններ են ձեռք բերում ավելի քան 1000 սաներ, իսկ ոմանք էլ ապագա մասնագիտության հիմքն են դնում: Խմբակների թիվը հասնում է 100-ի` մաքրամե, գոբելեն, հագուստի մոդելավորում, փայտափորագրություն, ռադիոտեխնիկա, թատերական, պարարվեստ եւ այլն: Ամեն տարի սեպտեմբերի 12-ը Կենտրոնում ՙԲաց դռների օր՚, որի ժամանակ ցանկացողները հայտեր են ներկայացնում այս կամ այն խմբակում ներգրավվելու համար: Ու այն, որ ամենամեծ մրցույթը լինում է պարարվեստում, արդեն իսկ ասում է մայրաքաղաքի երեխաների ՙզանգվածային՚ նախասիրության մասին: Այս ուստարի պարարվեստի խմբակ հաճախել ցանկացող 120 երեխայից ընտրվել է 45-ը: Երգչախմբի մասին դատելու համար բավական է լսել ՙՄռակած՚ պետական կամերային երգչախմբին, որի համալրման մասին եւս մտածում են. այս տարի ստեղծված նոր երգչախումբը, որը ղեկավարում  է Մարինե Մկրտչյանը, ստեղծված է հենց այդ նպատակով:
Մեծ թվով միջոցառումներ արդեն ավանդական են դարձել` ՙԲաց դռների օր՚, ՙԽաղերի փառատոն՚, ՙՑտեսություն, աշուն, բարեւ, ձմեռ՚, Ամանորին նվիրված շոու-ծրագիր, Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շարք եւ այլն: Դեռեւս 1994 թվականից արհեստավարժ ուսուցիչների սանիկները հանդես են գալիս ոչ միայն Արցախի ու Հայաստանի մասշտաբով կազմակերպվող, այլեւ միջազգային մակարդակի տարբեր ցուցահանդեսներում ու մրցույթներում:

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ