«Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ

ՙՇԱՆԹԸ՚ ՀԻՇԵՑ ՎՐԵԺԻՆ

Արխիվ 12-16

ՙՇԱՆԹԸ՚ ՀԻՇԵՑ ՎՐԵԺԻՆ

ՙՀետաքննություն՚ հավելվածում ՙՇանթի աջաբսանդալը՚ վերնագրված հոդվածում անդրադարձել էինք ՙՇանթ՚ հեռուստաընկերության ՙX ֆակտոր՚ նախագծի առաջին հաղթող Վրեժ Կիրակոսյանի մոռացված լինելու եւ ՙՇանթում՚ տիրող բարձիթողի վիճակին, բայց երեկ ՙԻրավունքը՚ նկատեց, որ ՙՇանթը՚ չի մոռացել Վրեժին: Ամիսներ շարունակ օդից կախված վիճակը, կարծես թե, լուծում գտավ 1 օրում, եւ ՙՇանթը՚ եկավ ընդհանուր հայտարարի: Շատ տրամաբանական ՙպատահականությամբ՚ հոդվածը տպագրվելու հենց հաջորդ առավոտյան Վրեժը հայտնվեց ՙՇանթի՚ ուղիղ եթերում: Ինչպես մեզ հետ զրույցում, այնպես էլ ՙՇանթի՚ ուղիղ եթերում Վրեժը փաստեց, որ նոր է մեկնելու Մոսկվա` ՙSony Music՚ ընկերության հետ հաղթանակից հետո կնքված պայմանագրի գործառույթներն իրականացնելու համար: Այնինչ նախագծի պրոդյուսեր Աննա Թադեւոսյանը մեզ հավաստիացրել էր, որ Վրեժը ձայնագրություններով մեկ շաբաթ առաջ է վերադարձել Մոսկվայից:
Մեր հոդվածի արդյունքում ՙՇանթը՚ հիշել էր Վրեժին` ոչ միայն հրավիրելով առավոտյան ծրագրին, այլ նաեւ, ինչպես Վրեժը ուղիղ եթերում նշեց, շուտով նոր նախագիծ է պատրաստվում, որի անմիջական մասնակիցն է լինելու:
Ամեն ինչ զավեշտալի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ