«Ժողովուրդ». Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը «Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ

ԴԺՎԱՐ Է ՉԼԻՆԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ...

Արխիվ 12-16

ԴԺՎԱՐ Է ՉԼԻՆԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ...

ՙԿառավարության հնգամյա ծրագիրն իրատեսական է՚,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ: ՙԾրագիրն ունի կիրառական բարձր նշանակություն, իր գործառույթներին տիրապետող արհեստավարժ նորաստեղծ կառավարությունն ի զորու է լինելու կյանքի կոչել այն՚,- նշեց նա:
Նորակազմ խորհրդարանը, պատգամավորի գնահատմամբ, բազմաշերտ է, ինչը լայն հնարավորություններ է տալիս տարբեր մոտեցումների եւ գաղափարների երկխոսության: Զաքարյանի համոզմամբ` հինգ տարի անց հնարավոր է լինելու արձանագրել արվածն ու չարվածը, այդ իսկ նպատակով կառավարության ծրագրում տեղ են գտել նաեւ ռիսկային պահեր: Ծրագրի արդյունքում մեր երկրի սոցիալական պայմանները մի քանի անգամ կբարելավվեն:
Կոալիցիոն նախկին գործընկերոջ` ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության կողմից կառավարության ծրագրի քննադատությանն անդրադառնալով պարոն Զաքարյանը նկատեց, որ ցանկացած ուժի համար դժվար է չլինելով իշխանություն` միաժամանակ չլինել ընդդիմություն:

ԱՍՏՂԻԿ ԲԱԼԱՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ