«Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը»

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ՙՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Բրիտանական կառույցները չեն սիրում ՀՀ երկրորդ նախագահին` դա բոլորիս համար պարզ դարձավ բրիտանական Chatham House հանրահայտ վերլուծական կենտրոնի հայտարարությունից: Նրանք գտնում են, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փաստացի վաճառել է Հայաստանը: Բայց այն, որ որոշ կառույցները նույնիսկ չեն ճանաչում կամ չեն ուզում ճանաչել նրան որպես ՀՀ երկրորդ նախագահ, դա արդեն նորություն էր: Օրերս Միջազգային ճգնաժամային խումբը Հայաստանի վերաբերյալ զեկույցում Ռ.Քոչարյանին պարզապես ներկայացրել է որպես օլիգարխ` ՙհարուստ բիզնեսմեն՚: Բրիտանական ՙքոչարյանատյացության՚ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿաքոչարյանական հայտարարությունների մասին ՙԻրավունք՚-ը փորձեց պարզաբանում ստանալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՑ.
- Բրիտանական կառույցների վերաբերմունքը մեկնաբանելու համար քաղաքագետներին դիմեք, ինձ, կարծում եմ, չի առնչվում այդ հարցը:
- Իսկ արդյոք չի պատրաստվում պարոն Քոչարյանը պատասխանել ՀՀ առաջին նախագահի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ամենավախեցած մարդն է:
- Ճիշտն ասած, այս հայտարարությունը իր հետ քննարկելու առիթ չեմ ունեցել: Դեռ կքննարկեմ, եւ գուցե այդ ժամանակ կարիք լինի պատասխանելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ