«Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը»

ՙ- Самозванец! - От самозванца и слышу!

Արխիվ 12-16

- Самозванец!
- От самозванца и слышу!



ԻՍԿ ԵՐԲ ԵՆՔ ԿԻՍԵԼՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Խղճուկ հանրահավաք անցկացրած ՀԱԿ-իստների սրտին յուղի հաստ շերտ նստեց. որոշ միջազգային կառույցներ ԱԺ ընտրությունների վերաբերյալ իրենց զեկույցներում ՙքըխ՚ բաներ էին ասել: Զորօրինակ` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ցնծությամբ հայտարարում է` իբր Հայաստանը չի հանձնել քննությունը: Մինչդեռ, օրինակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նկատում է. ՙՄեր ողջ աշխատանքը, բոլոր բարեփոխական ծրագրերը, իրագործվում են մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու, ոչ թե արտաքին դոնորներին կամ միջազգային կառույցներին ինչ-որ բան համոզելու համար՚:

ՈՎ Է ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ

Էդուարդ Շարմազանովը նաեւ նշում է, որ չի կարծում, թե ՙֆինանսական աջակցության պարագան պայմանավորված է մեր ընտրությունների որակով կամ ժողովրդավարության աստիճանով՚: Խոշոր հաշվով, Արեւմուտքի կրկնակի չափանիշները էապես կապ ունեն աշխարհաքաղաքական գործոնների հետ:
Իսկ մեզանում գնալով ամրապնդվում է կապը ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, խորանում են գործընթացները այնպիսի կառույցներում, ինչպիսին է, օրինակ, ՀԱՊԿ-ը, իսկ ամերիկյան ազդեցություն հաստատելու հնարավորությունները դառնում են ավելի ու ավելի մշուշոտ: ՙՍիվիլիթասի՚ պարագայում պետությունը նաեւ ցույց տվեց, որ չի ընկրկում ամերիկյան ճնշումներից կամ միջամտության փորձերից:
Այո, փաստ է, որ արեւմտյան կառույցները փորձում են ուժգնացնել ճնշումը այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են առաջիկա նախագահական ընտրությունները, Արցախի հիմնահարցը, հայ-թուրքական հարաբերությունները: Սակայն այդ ամենը եւ անգամ գրանտային ՙկանաչների՚ առատ հոսքը ՙնարնջագույն՚ գործընթացների կարող են հանգեցնել միայն գործունակ ՙնարնջագույն՚ ընդդիմության պարագայում: Իսկ այդ վերջինը, որպես այդպիսին, բացակայում է: Վկայությունը` ՀԱԿ-ի վերջին, առավել քան խղճուկ, հանրահավաքն է: ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը իրավացիորեն նկատում է, որ իշխանափոխությանը ձգտող փողոցի ընդդիմությունը պարզապես սպառվել է, իսկ ՀԱԿ-ի հույսերը ԲՀԿ-ի հետ համագործակցելու վերաբերյալ լոկ պատրանք են: Դե, խոշոր հաշվով, եթե իրերն իրենց անունով կոչենք, ապա ԲՀԿ-ի հետ ՙհամագործակցությունը՚, ըստ ՀԱԿ-ի, ավելի նման է ԲՀԿ-ի շալակ բարձրանալով ինչ-որ հարց լուծելու ձգտմանը:Սակայն ուշագրավ է հետեւյալը. այսպես, ե°ւ ԼՏՊ-ն, ե°ւ Օսկանյանը գործնականում նույն տերմինաբանությամբ խոսում են, որ Արցախի հիմնախնդիրը մտել է փակուղի ու, փաստորեն, թափանցիկ ակնարկում են, որ եթե իրենց հնարավորություն տրվի, ապա նրանք փակուղուց հանող են: Այդ առումով բավականին թեեւ քաղաքավարի, բայց կոշտ Օսկանյանի պնդումները ջախջախել է Վիգեն Սարգսյանը, իսկ բազում վելուծաբաններ պարզապես արձանագրում են Օսկանյանի քաղաքական ինքնասպանության իրողությունը:
Իսկ խոշոր հաշվով, ՙնարնջագույն՚ դաշտում ընթանում է մրցակցություն ՙնարնջագույն՚ միասնական թեկնածու դառնալու համար: Այդտեղ ե°ւ տարատեսակ ինտրիգներ են առկա, ե°ւ այս կամ այն ձեւով ամերիկացիներին ՙէստի համեցեք՚ ասելը, ե°ւ տարատեսակ ՙփիլոյաբանությունները՚: Ու սկզբունքորեն ուրվագծվում են հետեւյալ` միասնական թեկնածուի թեկնածուներ` ԼՏՊ, Րաֆֆի Հովհաննիսյան, Արամ Զ. Սարգսյան, Վարդան Օսկանյան:
Ու քանի որ ՙՍիվիլիթասի՚ շուրջ ընթացող մորմոնական փողերի լվացման հետ կապված իրողությունները բավականին ՙզիբիլիթաս՚ ընթացք եւ միտումներ ունեն, շատ բարձր է հավանականությունը, որ Օսկանյանի գործոնը, որպես այդպիսին, չեզոքացված է լինելու: Իսկ դա նշանակում է, որ էապես սահմանափակվում է ԲՀԿ-ի` ՙնարնջագույն՚ մանեւր անելու հնարավորությունը: Բավականին դժվար է պատկերացնել, որ, օրինակ, նույն ԲՀԿ-ն պաշտպանի ԼՏՊ-ի, Րաֆֆի Հովհաննիսյանի կամ, առավել եւս, Արամ Զ. Սարգսյանի թեկնածությունը: Այդտեղ առանցքային նշանակություն ունեն, անշուշտ, Ռոբերտ Քոչարյանի մոտեցումները, ու ՀՀ երկրորդ նախագահից դժվար է սպասել այդպիսի բան, քանզի նա ԲՀԿ-ն դիտարկում է որպես իշխանական համակարգ վերադառնալու միջոց, բայց ոչ ինչ-որ ՙնարնջագույն՚ ընդդիմադիր կառույց, որը սպասարկելու է ամերիկացիների շահերը, երբ չկա երաշխիք, որ նույն ամերիկացիները Ռոբերտ Քոչարյանին կհամարեն նախընտրելի խաղացող: Դեռ հետաքրքրաշարժ պահ էլ կա` բրիտանական ծագում ունեցող կառույցները, ինչպիսիք են` ՙՉաթթամ հաուզը՚ կամ Միջազգային ճգնաժամային խումբը, դեռ իրենց զեկույցներում մի բան էլ, մեղմ ասած, ոչ նրբանկատ խոսքերով են բնութագրում Ռոբերտ Քոչարյանին:
Սակայն վերադառնանք ՙմիասնական թեկնածու՚ գաղափարին: Եթե Վարդան Սիվիլիթասովիչի հետագա չեզոքացումը նույն տեմպերով ընթանա, ապա ԼՏՊ-ի, Րաֆֆու եւ  Արամ Զ.-ի թիմակիցները դժվար թե գան ընդհանուր հայտարարի եւ մեկը մյուսին զիջելու: Գումարած դրան` դեռ օրակարգում է ՀՅԴ-ի կողմից առանձին թեկնածու առաջադրելը: Այնպես որ, ՙնարնջագույն՚ դաշտը տալու է մի քանի մի քանի տոկոսանոց թեկնածուներ: Ու այդ տոկոսները տեղից շարժվելու առանձնապես միտում էլ չունեն, եթե ի հայտ չգան ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակներ: Ու այդ առումով, զորօրինակ, ՙՀարսնաքարի՚ ողբերգությունը փորձ արվեց օգտագործելու ընդդիմադիր ակտիվության ալիք ստեղծելու համար: Բայց, ինչպես ցույց կտանք ստորեւ, դա էլ ՙնարնջագույններին՚ շոշափելի արդյունք չի խոստանում:

ՙՀԱՐՍՆԱՔԱՐԻ՚ ԳՈՐԾՈՆԸ

Հարկ է նշել, որ շաբաթ երեկոյան ՙՀարսնաքարի՚ մոտ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության ակցիան աննախադեպ մարդաշատ էր, եւ, չնայած հորդ անձրեւին, այն իր ակտիվությամբ շեշտակիորեն տարբերվում էր ՀԱԿ-ի վերջին հանրահավաքից: Ճիշտ է, ընդդիմադիրները շտապեցին այդտեղ` տեսախցիկի առջեւ երեւալու, իսկ Լեւոն Զուրաբյանին ուղեկցող ՀԱԿ-իստները փորձեցին նաեւ հականախագահական կարգախոսներ վանկարկել, սակայն ներկաների մեծամասնությունը, մեղմ ասած, այդ ուղղությամբ ոգեւորություն չդրսեւորեցին:
Հետագա ակցիաները` նախագահական նստավայրի մոտ, դատախազության մոտ եւ այլն, արձանագրեցին մասնակիցների նվազող քանակ այն պայմաններում, երբ հենց ընդդիմադիրների ակտիվության բաղադրիչը այդ ակցիաներում սկսեց աճել: Խոսքը ՙԺառանգության՚ երիտասարդական թեւի եւ Ժիրայր Սէֆիլյանի ՙՍարդարապատ՚ շարժման մասին է, ու պետք է նշել, որ էլի նվազագույն հաջողության ՙդափնին՚ բաժին հասավ Լեւոն Զուրաբյանին:
Ինչն է դրա պատճառը: Թերեւս այն միտումը, որ դրսեւորվեց դեռ ԱԺ ընտրություններից առաջ` որ հանրությունը առավել պատրաստակամ արձագանքում է կոնկրետ խնդիրներին, քան վերացական ՙիշխանափոխությանը՚: Նախընտրական շրջանում դա երեւացել էր Մաշտոցի պուրակի պարագայում, երբ նույնպես ընդդիմադիր գործիչներն ու տարատեսակ գրանտածիծ խառախուռան փորձել էին միավորներ ձեռք բերել, սակայն դա առանձնապես հաջողությամբ չէր պսակվել:
Բայց ՙՀարսնաքարի՚ հետ կապված ու, հատկապես` առաջին ակցիայի մասշտաբները նաեւ, ի տարբերություն այլ խնդիրների, իրենց առանձնահատկությունն ունեն: Անշուշտ, այլ զվարճավայրերում եղել են ոչ պակաս սահմռկեցուցիչ հանցավոր դրվագներ (ամենաթարմը` Իջեւանի ՙՄարմարիկ՚ ռեստորանում տեղի ունեցած դանակահարությունը), սակայն ՙՀարսնաքարի՚ պարագայում հանրային վրդովմունքի կատալիզատոր էր այն հանգամանքը, որ ոճրագործության մասնակիցների մեջ կային օլիգարխի թիկնապահներ, իսկ հանցագործության զոհը ռազմական բժիշկ էր, սպա: Հարկ է նշել, որ տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ՙԱռագաստ՚ սրճարանի արտաքնոցում Պողոս Պողոսյանին ծեծելով սպանելը ու անպատիժ մնալը ստեղծել էր հույժ վտանգավոր նախադեպ, որը բազմիցս կրկնօրինակվել էր տարբեր օլիգարխների թիկնապահների կողմից: Խոսքը ե°ւ Լեւոն Սարգսյանի թիկնապահների կողմից ՙՕդնոկլասնիկի՚ սրճարանում կատարված արյունոտ հանցագործության մասին է, ե°ւ նաեւ նույն ՙՀարսնաքարում՚ մինչ այդ տեղի ունեցած, սակայն այդքան աղմուկ չհանած դրվագները, ե°ւ նմանատիպ հաշվեհարդարային դրվագներ ամենատարբեր, այդ թվում` եւ ԲՀԿ-ական օլիգարխիայի թիկնապահների սանձարձակ վարքագիծը: Ե°վ օլիգարխիայի, ե°ւ օլիգարխիկ թիկնազորերի նկատմամբ հանրության ծայրաստիճան բացասական վերաբերմունքը փաստորեն խտացավ այդ ակցիաների մեջ: Անշուշտ, թեեւ կան ոչ քիչ թվով կալանավորվածներ, նաեւ դրսեւորվում է որոշակի թերահավատությունը արդարադատության հնարավորության վերաբերյալ: Բայց կա եւ ուրիշ պահ: Օրինակ` տարիներ առաջ ՙԱռագաստի՚ սպանությանը հաջորդել էր մոմավառության ակցիա, բայց սակավամարդ, հազիվ 100-150 մասնակիցներով: Իսկ նման ակցիայի բազմամարդությունն արդեն ՙՀարսնաքարի՚ մոտ կապ ունի նաեւ այն հանգամանքի հետ, որ հանրությունը նաեւ նկատում է միտում, որ եթե հարց է բարձրացվում, ապա իշխանությունը դա անարձագանք չի թողնում եւ լուծման որոշակի հավանականություն կա: Այդպես էր թեկուզ նույն Մաշտոցի պուրակի պարագայում, ընդամենը մեկ շաբաթ առաջ ՀՀ նախագահն անմիջապես արձագանքեց հեռուստաեթերը մաքրելու վերաբերյալ մտավորականության բաց նամակի ու կոնկրետ հանձնարարություն տվեց Հանրային խորհրդին, գումարած դրան` ներկայիս իշխանության հակումը երկխոսությանը նույնպես ստեղծում է ավելի բարենպաստ մթնոլորտ հանրության կողմից խնդիրներ բարձրացնելու համար:
Կոնկրետ այս դեպքում խոսքը գնում է իրավապահների եւ արդարադատության նկատմամբ հանրային վստահության մեխանիզմների մասին, այսինքն` դեռ տարվա սկզբին միանգամայն իրավացի էր ՀՀ նախագահի կողմից դատաիրավական բերափոխումների կտրուկ ակտիվացման պահանջը: Նաեւ, ինչպես երեւաց հանրության ռեակցիայից, բավականին սուր է ընկալվում թիկնազորերի խնդիրը: Ու թեեւ 2013-ի հունվարի 1-ից օրենքով խիստ սահմանափակումներ են մտնում այդ հարցով, եւ, ինչպես մատնանշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, արդեն աշնանը կառավարությունը կոնկրետ դրա իրականացման մեխանիզմներն է մշակելու` լինեն դրանք օրինագծերի, թե ենթաօրենսդրական ակտերի տեսքով, այնուամենայնիվ, դեռ մինչեւ այդ հրատապ է ոստիկանության կողմից թիկնազորային տարատեսակ ապօրինությունները եւ հանրությանը գրգռող դրսեւորումները առավել վճռականորեն կասեցնելը: Եվ վերջապես օլիգարխիայի նկատմամբ հանրության հույժ բացասական վերաբերմունքը նաեւ ցույց է տալիս, որ տնտեսական դաշտում էլ խոշոր բիզնեսը նորմալ մրցակցային պայմանների շրջանակ մտցնելը հանրության կողմից միանշանակ դրական կընկալվի: Այսինքն` այդ ուղղությամբ էլ բարեփոխումների տեմպը կարող է լինել ավելի արագ, քան նախատեսված էր ի սկզբանե:
Սակայն վերադառնանք ընդդիմադիրների` ՙՀարսնաքարի՚ գործոնը օգտագործելու հանգամանքին: Անշուշտ, քարոզչական ջանքերը բազմապատկվել են, եւ քիչ չեն նաեւ ամենաանբարեխիղճ հնարքների կիրառման դեպքերը (զորօրինակ` ՙՍիվիլնեթ՚ օսկանյանական ինտերնետ-հեռուստատեսությունը ձգտում էր ինչքան հնարավոր է շատ ցուցադրել ակցիաներին` ագրեսիվ պահվածք դրսեւորող հատուկենտ մասնակիցների` գրեթե չանդրադառնալով հիմնական կիրթ ֆոնին): Սակայն նույնիսկ անպիսի չկարգավորվող միջավայրում, ինչպիսիք են սոցիալական ցանցերը, դժվար թե համընդհանուր ագրեսիա կամ, առավել եւս, իշխանափոխության տրամադրություններ հրահրելու փորձերից ռեալ բան դուրս գա: Համ էլ չմոռանանք, որ չկարգավորվող միջավայրում արհեստական բաները բավականին արագ մարում են: Այսպես, ի տարբերություն իբր ՙհանրային պահանջարկով՚ առաջնորդվող հեռուստատեսությունների, համացանցում մասնակիցների լեզուն գնալով ավելի ու ավելի կիրթ ու մաքուր է դառնում, մինչդեռ հեռուստասերիալային բառապաշարը զգալիորեն ավելի կեղտոտ է, քան նույնիսկ ռեալ քրեականացված միջավայրում: Այսինքն` ուզած, թե չուզած, այդ պարագայում հիմնավոր ձեւով կասկածներ են առաջանում միտումնավորության վերաբերյալ եւ հիշվում է Ալեն Դալեսի հայտնի թեզը հասարակությունները փչացնելու տեխնոլոգիաների մասին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ