«Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը»

ՀԱԿ-Ը ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ Է` ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԽՈՐՏԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՀԱԿ-Ը ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ Է`
ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԽՈՐՏԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Այս օրերին բավականին հետաքրքիր խմորումներ են սկսվել ՀԱԿ-ում: Այդ կառույցին շատ մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ամենամերձավորներին զգուշացրել է , որ առաջիկա նախագահական ընտրություններում եթե ոչ հաղթելու, ապա գոնե, քիչ թե շատ, տպավորիչ արդյունքներ հավաքելու եւ ապահովելու համար միակ տարբերակը ընդդիմության միասնական թեկնածուի անվան տակ ընտրություններին գնալն է: Հակառակ պարագայում ԼՏՊ-ն մերձավորներին զգուշացրել է, որ չի մտնի ընտրապայքարի մեջ եւ, ամենայն հավանականությամբ, նրա փոխարեն ՀԱԿ-ից որպես թեկնածու հանդես կգա Լեւոն Զուրաբյանը:
Եվ ահա ԼՏՊ-ի մերձավոր ՀԱԿ-ականները իրենց հերթին են համոզված, որ Լեւոն Զուրաբյանին թեկնածու ներկայացնելու պարագայում կհավաքեն այնքան քիչ ձայներ, որից հետո նույնիսկ ներկայիս ձեւական տեսքով ՀԱԿ-ը պահպանելը կդառնա անիմաստ: Ուստիեւ տենդագին կերպով միջոցներ են փնտրում, որ գոնե ԲՀԿ-ն խոստանա  հրապարակավ աջակցել ԼՏՊ-ին, որից հետո առանց հաշվի առնելու մյուս հավանական նախագահացուներին, ասենք` Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նույնիսկ Արամ Զ. Սարգսյանին, ԼՏՊ-ին կհռչակեն ընդդիմության միասնական թեկնածու: Ուստիեւ խնդիր են դրել իրենց հերթին հնարավորինս նպաստել ԲՀԿ-ի հավանական թեկնածու Վարդան Օսկանյանի շուրջ սկանդալի հնարավորինս տարածմանը, որի արդյունքում ՙպետական դավաճանի՚ պիտակ շալակած Օսկանյանը էլ որեւէ հավակնություն չի ունենա: Բայց ԼՏՊ-ն վստահ չէ, որ նույնիսկ այդ մրացկցին վերացնելուց ու ԲՀԿ-ին ուղղված տարբեր մեսիջներից հետո կկորզեն Գագիկ Ծառուկյանի համաձայնությունը: Ուստիեւ, ըստ մեր աղբյուրների, ԼՏՊ-ն արդեն իր մերձավորներին զգուշացրել է, որ ամենայն հավանականությամբ ինքը  ընտրապայքարի մեջ չի մտնի: Ինչ վերաբերում է ընդդիմադիր մյուս ուժերին` ՙԺառանգությանն՚ ու ՀՅԴ-ին, ապա այս օրերին նրանք որոշել են  ակտիվ աշխատանքներ ծավալել ՀԱԿ-ԲՀԿ  նախընտրական դաշինք ոչ մի պարագայում թույլ չտալու համար:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ