«Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը»

ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՈՒՆ ՙԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՇԱՀԵՐԻ

Արխիվ 12-16

ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՈՒՆ ՙԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՇԱՀԵՐԻ

Ինչպես հայտնի է, վերջերս հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող որոշ կառույցներ հանկարծ որոշեցին, որ մեր երկրում եղած նախարարությունները քիչ են եւ մեկն էլ պետք է ստեղծել` Ինովացիոն նախարարություն` տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտները ղեկավարելու համար: Թե ինչ կնստի մի ամբողջ նոր նախարարության ստեղծումը շարքային հարկատուների վրա, դժվար չէ պատկերացնել: Բայց մյուս կողմից էլ գաղտնիք չէ, թե ՏՏ ոլորտում պետության եւ այլ գրանտատուների հաշվին ինչ կարգի գումարներ են պտտվում եւ թե դրանց որ մասն է ծառայում շատ կոնկրետ ախորժակների բավարարման համար: Դե առանձին նախարարությունն էլ հնարավորություն է տալիս այդ բոլոր փողերը տարբեր կառույցներից կենտրոնացնել մեկ ընդհանուր տանիքի տակ, ինչը շատ ավելի դյուրին կարող է դարձնել ոչ միայն հետագա ուտելու, այլ նաեւ կերածը լավ մարսելու գործընթացը...
Ինչեւէ. պե±տք է նման նոր նախարարություն: Այս հարցին ի պատասխան, ՀՀ Էկոնոմիկայի նախարար ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ ասաց.
- Ինձ համար զարմանալի է այդ պահանջը եւ, կարծում եմ, ինչ-որ առումով դա ոչ միայն չմտածված, այլեւ չի կարելի բացառել, որ դա գալիս է նեղ, ճյուղային կամ կորպորատիվ շահերից:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ