«Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը»

ՙՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՏԱՆԿԵՐՈՎ ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ ՏԱՊԱԼԵՆՔ՚

Արխիվ 12-16

ՙՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՏԱՆԿԵՐՈՎ
ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ ՏԱՊԱԼԵՆՔ՚


Երեկ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ՙՀարսնաքար՚ ռեստորանում հունիսի 17-ին մահու աստիճան ծեծի ենթարկված եւ հունիսի 29-ին հիվանդանոցում մահացած ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի հուղարկավորությունից առաջ, լրագրողների հետ զրույցում վերջին նախազգուշացումն է տվել. ՙԲանակին մատով էլ չկպնել, ովքեր ախրաննիկ ունեն, զինված մարդիկ ունեն, թող իրենց լավ պահեն...՚:
Միթե ասվածից կարելի է ենթադրել, որ Աստված մի արասցե, եթե զինվորականներից որեւէ մեկի հետ ինչ-որ նմանատիպ բան պատահի, ապա Պաշտպանության նախարարությունը ուժային քայլերի կդիմի. ՙԻհարկե, ուղիղ իմաստով նման բան չի նշանակում, այդպես որակել չի կարելի - ասում է նորանշանակ ՊՆ մամլո խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ու ավելացնում,- բայց, այնուամենայնիվ, դա, այսպես ասած, իրավիճակային զգուշացում է, որ ուժային մեթոդի չդիմեն ընդհանրապես, հատկապես զինվորականների նկատմամբ: Զինվորականները, բոլորս էլ գիտեք, օժտված են նույնով պատասխանելու հնարավորություններով, սակայն չի նշանակում, որ, եթե վաղը մեզ կպան, տանկերով գնալու ենք բոլորին տապալենք: Սա նշանակում է, որ անթույլատրելի է զինվորականներին մատով դիպչելը եւ, ընդհանրապես, անթույլատրելի է ցանկացած քաղաքացուն մատով դիպչելը: Գլխավոր շտաբի պետը այսպես ասելով` իր սրտառուչ վերաբերմունքն է արտահայտել իր սպաների նկատմամբ, իր ենթակաների նկատմամբ: Բնական է, իր համար ցավալի է ու մի քիչ էմոցիոնալ է ասված՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ