«Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը»

ՙՙՀԱՐՍՆԱՔԱՐԸ՚ ՆԱԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔ Է

Արխիվ 12-16

ՙՀԱՐՍՆԱՔԱՐԸ՚ ՆԱԵՎ
ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔ Է


Այն, ինչ երբեմն սարսափահար տեսնում ենք հեռուստաէկրաններին, այսօր արդեն կատարվում է մեր կողքին. լավագույն դեպքում լսում ենք լրատվամիջոցներից, վատագույն դեպքում` զգում սեփական մաշկի վրա: Երբեմն հանցագործությունները նմանվում են ճիշտ շատերի համար ՙսիրելի՚ դարձած հեռուստասերիալի սցենարի, որը որքան էլ նողկալի է, բայց շատերի առօրյայի բաղկացուցիչ մասն է դարձել: Վերջերս ՙՀարսնաքար՚-ում կատարված ողբերգական դեպքի եւ չարաբաստիկ սերիալների մասին ՙԻրավունք՚-ը զրուցեց հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ:
- Սերիալներում անընդհատ ցուցադրվող քրեական վարքագիծը, որքանո±վ դեր խաղաց ՙՀարսնաքար՚-ում տեղի ունեցած հանցագործության պարագայում:
- Ուղղակի կապ փնտրել չի կարելի, բայց, այնուամենայնիվ, այդ մարդիկ եւ ընդհանրապես այն իրականությունը, այն արժեքները, որ ձեւավորվել են վերջին շրջանում, իհարկե, անուղղակի ձեւով կապ ունեն:
- Կարելի± է համարել, որ տեղի ունեցած հանցագործությունը եթերում գերիշխող բռնության քարոզչության հետեւանք է:
- Անշուշտ: Ընդհանրապես վերջին տարիների` անցումային կոչված շրջանի արժեքային նորմերի գահավիժումը, որոնց մասին մենք անընդհատ ասում ենք ու խոսում, այդ ամեն ինչը, իհարկե, այսօրվա տեղի ունեցածի տրամաբանական հետեւանքն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ